
Առկա էԱրփիմեդ
Բետացիդ քսուք 15գ
Նաև՝ Бетацид мазь 15г · Betacid ointment 15g
Բետամետազոն + սալիցիլաթթու / Бетаметазон + салициловая к-та · Արփիմեդ / Арпимед
2 040 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բետամետազոն + սալիցիլաթթու
Արտադրող
Արփիմեդ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հորմոնալ դեղամիջոցներ
Շտրիխկոդ
4850001210160
Նկարագրություն
Բետացիդ քսուքն օգտագործվում է երեխաների և մեծահասակների մոտ մաշկային հիվանդությունների բուժման համար, երբ մաշկի մակերեսը ծածկված է եղջերաթաղանթով: Այն հեռացնում է մակերեսային եղջերաթաղանթը, նվազեցնում որոշակի մաշկային հիվանդություններով պայմանավորված կարմրությունը և քորը: Դեղամիջոցի ակտիվ նյութերը՝ բետամետազոնի դիպրոպիոնատը (ուժեղ գլյուկոկորտիկոիդ) և սալիցիլաթթուն, նպաստում են բորբոքման, քորի նվազեցմանը և բետամետազոնի ներթափանցման բարելավմանը մաշկի խորը շերտեր:
Սովորաբար, մեծահասակներին և երեխաներին Բետացիդ քսուքը պետք է նրբորեն և ամբողջությամբ բարակ շերտով քսել մաշկի ախտահարված հատվածներին օրը երկու անգամ:
- Մի քսեք Բետացիդ դեմքի մաշկին 5 օրից ավելի:
- Խորհուրդ չի տրվում Բետացիդ քսել երեխայի մաշկի որևէ հատվածին 5 օրից ավելի:
- Դեղամիջոցը չպետք է քսել երեխայի տակդիրի տակ, քանի որ դա կարող է ուժեղացնել ակտիվ նյութի ներծծումը մաշկի միջոցով և հանգեցնել դեղամիջոցի չափից ավելի ներծծման ռիսկի:
- Խուսափեք Բետացիդի աչքերի մեջ ընկնելուց:
- Եթե մոռացել եք քսել դեղամիջոցի հերթական դոզան, քսեք այն հենց հիշելուն պես, այնուհետև շարունակեք կիրառումը նախկին ռեժիմով:
Մի օգտագործեք Բետացիդ, եթե ունեք ալերգիա (գերզգայունություն) բետամետազոնի դիպրոպիոնատի, սալիցիլաթթվի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բետամետազոն + սալիցիլաթթու
Նմանատիպ ապրանքներ
Բետացիդ քսուք 15գ
2 040 ֏













