
Առկա էՍանոֆի-Ավենտիս
Էնտերոժերմինա կախույթ 2մլդ/5մլ x 10
Նաև՝ Энтерожермина сусп. 2 млд/5мл фл x 10 · Enterogermina suspension 2mld/5ml flacon x10
Bacillus clausii սպորներ / Споры Bacillus clausii · Սանոֆի-Ավենտիս / Санофи - Авентис.
3 813 ֏
381 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Bacillus clausii սպորներ
Արտադրող
Սանոֆի-Ավենտիս
Երկիր
Իտալիայի Հանրապետություն
Կատեգորիա
Պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
3582910024088,3582910055754
Նկարագրություն
Էնտերոջերմինա դեղամիջոցը կիրառվում է աղիքային միկրոֆլորայի խանգարումների և դրան հաջորդող էնդոգեն դիսվիտամինոզի բուժման և կանխարգելման համար: Այն օգտագործվում է նաև որպես օժանդակ թերապիա՝ աղիքային միկրոֆլորան վերականգնելու համար, որը փոփոխվել է անտիբիոտիկներով կամ քիմիաթերապիայով բուժման արդյունքում: Բացի այդ, դեղամիջոցը ցուցված է սուր կամ քրոնիկ ստամոքս-աղիքային խանգարումների դեպքում մեծահասակների և երեխաների, ներառյալ մանկահասակների մոտ, որոնք կապված են թունավորումների կամ աղիքային դիսբակտերիոզի (դիսմիկրոբիոզի) և դիսվիտամինոզի հետ:
- Դոզավորում:
- Մեծահասակներին՝ օրական 2-3 սրվակ:
- Նորածիններին (3 շաբաթականից) և երեխաներին՝ օրական 1-2 սրվակ:
- Դեղամիջոցի մեկանգամյա դոզայի (1 սրվակ) ընդունումների միջև առաջարկվող ընդմիջումները կազմում են 3-4 ժամ:
- Կիրառման եղանակը: Դեղամիջոցը նախատեսված է միայն բերանային ընդունման համար: Սրվակների պարունակությունը կարելի է ընդունել առանց նոսրացման կամ նոսրացնել ջրի կամ այլ հեղուկների (օրինակ՝ կաթի, թեյի, նարնջի հյութի) մեջ: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է թափահարել սրվակը:
- Հատուկ ցուցումներ: Անտիբիոտիկ թերապիայի ընթացքում դեղամիջոցը պետք է ընդունել անտիբիոտիկի հաջորդական երկու դոզաների միջև (օրինակ՝ հակաբակտերիալ դեղամիջոցն ընդունելուց 2-3 ժամ հետո):
- Կիրառման տևողությունը: Սուր փորլուծության դեպքում կիրառման տևողությունը կազմում է 3-5 օր:
Գերզգայունություն ակտիվ նյութի (Bacillus clausii սպորներ) կամ դեղամիջոգի ցանկացած օժանդակ նյութի նկատմամբ:
Պահել ոչ բարձր, քան 30 աստիճան C ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Bacillus clausii սպորներ
Նմանատիպ ապրանքներ
Էնտերոժերմինա կախույթ 2մլդ/5մլ x 10
3 813 ֏












