
Առկա էԷդա-Տեխ
Երիցուկի հանուկ 120մլ
Նաև՝ Экстракт ромашки 120мл · Chamomile extract 120ml
Բուսական պատրաստուկ / Фитопрепарат · Էդա-Տեխ / ЭДА-Тех
330 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բուսական պատրաստուկ
Արտադրող
Էդա-Տեխ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Բերանի խոռոչի բորբոքումներ և վարակներ
Շտրիխկոդ
1037220721
Նկարագրություն
Երիցուկի էքստրակտը ունի հակամանրէային, հակաբորբոքային, հակաալերգիկ և ցավազրկող ազդեցություն: Այն մեղմ սպազմոլիտիկ ազդեցություն է ունենում ստամոքս-աղիքային տրակտի վրա, խթանում է լեղու արտազատումը և մարսողական գեղձերի սեկրետոր գործունեությունը: Հանդիսանում է բնական հակասեպտիկ:
Կիրառվում է տարբեր ծագման ստամոքս-աղիքային տրակտի լորձաթաղանթի բորբոքման, միզասեռական համակարգի, թարախային վերքերի, այրվածքների, մաշկի բորբոքային հիվանդությունների բուժման համար (այդ թվում՝ միջատների խայթոցներով պայմանավորված), կոնյուկտիվիտի, ռինիտի (հարբուխի), սուր և քրոնիկական օտիտի (միջին ականջի բորբոքային պրոցեսի) դեպքում:
Ներքին ընդունման համար ցուցված է գաստրիտների, դուոդենիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների, էնտերոկոլիտների, մետեորիզմի դեպքում: Միկրոհոգնաների տեսքով օգտագործվում է սպաստիկ կոլիտների, թութքի դեպքում: Տեղային կիրառման համար արդյունավետ է ԼՕՌ-օրգանների և բերանի խոռոչի վարակա-բորբոքային հիվանդությունների (ֆարինգիտներ, տոնզիլիտներ, օտիտներ, ստոմատիտներ, գինգիվիտներ), ինչպես նաև միզասեռական համակարգի վարակա-բորբոքային հիվանդությունների դեպքում: Արտաքինից կիրառվում է դերմատիտների և տրոֆիկ խոցերի դեպքում:
- Ներքին ընդունման համար՝ 7-10 կաթիլ օրական 3 անգամ ուտելուց առաջ՝ ջրով նոսրացրած: Երեխաներին խորհուրդ է տրվում ընդունել 3-5 կաթիլ օրական 2-3 անգամ:
- Արտաքին կիրառման համար՝
- Լվացումների համար՝ 30-40 կաթիլ 0,5 լ ջրին:
- Բերանի և կոկորդի ողողումների, հոգնաների և թութքի դեպքում լոգանքների համար՝ 10-15 կաթիլ մեկ բաժակ տաք ջրին:
- Վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում գոլորշային ինհալացիաների տեսքով՝ 10-15 կաթիլ մեկ բաժակ տաք ջրին 10 րոպեի ընթացքում 10 օր շարունակ:
Դեղամիջոցի բաղադրիչների անհատական անտանելիություն: Բարձր զգայունություն երիցուկի, ինչպես նաև Աստղածաղկազգիների ընտանիքի այլ բույսերի նկատմամբ (օրինակ՝ արնիկա, հազարատերևուկ, պիժմա, օշինդր):
Պահել մինչև 15 աստիճան C ջերմաստիճանում, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Երիցուկի հանուկ 120մլ
330 ֏











