
Առկա էԱՐ Ֆիտո-ֆարմ
Ուրցի թեյ 2գx 20
Նաև՝ Чабреца чай 2г х 20 · Thyme tea 2g x 20
Բուժական բույս / Лек растение · ԱՐ Ֆիտո-ֆարմ / АР Фито- фарм
250 ֏
12 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բուժական բույս
Արտադրող
ԱՐ Ֆիտո-ֆարմ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Դեղաբույսերի հավաքներ
հատ տուփում
20
Շտրիխկոդ
1062620201
Նկարագրություն
Ուրցի խոտի թուրմն ունի խորխաբեր և հակամանրէային ազդեցություն: Կիրառվում է շնչուղիների վարակային-բորբոքային հիվանդությունների (տրախեիտ, բրոնխիտ, բրոնխոպնևմոնիա) համալիր թերապիայում:
Նաև օգտագործվում է տեղային՝ բերանի խոռոչի և ըմպանի բորբոքային հիվանդությունների (ֆարինգիտներ, տոնզիլիտներ, ստոմատիտներ, գինգիվիտներ) դեպքում ողողումների համար:
Թուրմը պատրաստելու համար 2 ֆիլտր-փաթեթը (3.0 գ) տեղադրել ամանի մեջ, լցնել 200 մլ (1 բաժակ) եռման ջուր, ծածկել և թրմել 15 րոպե: Ֆիլտր-փաթեթները քամել, իսկ ստացված թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել մինչև 200 մլ:
- Ներքին ընդունում: Ընդունել տաք վիճակում 1/2 բաժակ օրը 2-3 անգամ մինչև ուտելը: Բուժման կուրսը՝ 2-3 շաբաթ:
- Տեղային (ողողումների համար): Կիրառել 1/2 - 1 բաժակ տաք թուրմ օրը 3-4 անգամ: Բուժման կուրսը՝ 2-4 շաբաթ:
Օգտագործելուց առաջ թուրմը խորհուրդ է տրվում թափահարել:
- Գերզգայունություն դեղամիջոցի և Խուլեղինջազգիների ընտանիքի այլ բույսերի նկատմամբ:
- Ներքին ընդունման դեպքում՝ լյարդի և/կամ երիկամների ֆունկցիայի խանգարումներ, գերթթվայնությամբ գաստրիտ, ստամոքսի և տասներկումումատնյա աղիքի խոցային հիվանդություն:
- Հղիության և կրծքով կերակրման շրջան:
- Մինչև 12 տարեկան երեխաների տարիքը:
Պահել չոր, լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի վայրում, ոչ ավելի բարձր, քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Պատրաստված թուրմը պահել զով տեղում (8-15 աստիճան С) ոչ ավելի, քան 2 օր: Պահպանման ժամկետը՝ 2 տարի:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բուժական բույս
Նմանատիպ ապրանքներ
Ուրցի թեյ 2գx 20
250 ֏




















