
Առկա էՅադրան
Ֆոլացին դհտ 5մգ x 30
Նաև՝ Фолацин таб, 5мг х 30 · Folacin tablets 5mg x 30
Ֆոլաթթու / Фолиевая кислота · Յադրան / Ядран
950 ֏
31 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ֆոլաթթու
Արտադրող
Յադրան
Երկիր
Կիպրոսի Հանրապետություն
Կատեգորիա
Մոնո և մուլտիվիտամիններ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
2057696935824,3856013208042,3856013212056,3858881052772,5995327167343
Նկարագրություն
Ֆոլացինն օգտագործվում է ֆոլաթթվի պակասի բուժման և կանխարգելման համար, որն առաջացել է անհավասարակշիռ կամ ոչ լիարժեք սնուցման հետևանքով: Այն նաև օգտագործվում է ֆոլաթթվի պակասի հետ կապված տարբեր տեսակի սակավարյունությունների բուժման և կանխարգելման համար, ինչպիսիք են մակրոցիտային հիպերքրոմային սակավարյունությունը, դեղորայքով և իոնացնող ճառագայթմամբ պայմանավորված սակավարյունությունն ու լեյկոպենիան, մեգալոբլաստային սակավարյունությունը, հետվիրահատական սակավարյունությունը, տարեց մարդկանց մոտ սիդերոբլաստային սակավարյունությունը, բարակ աղիքի հիվանդությունների, սպրուի և մալաբսորբցիայի համախտանիշի հետ կապված սակավարյունությունները: Դեղը ցուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում սակավարյունությունների բուժման և կանխարգելման, ինչպես նաև հղիության ընթացքում պտղի մոտ նյարդային խողովակի արատների զարգացման կանխարգելման համար: Բացի այդ, Ֆոլացինն օգտագործվում է ֆոլաթթվի անտագոնիստներով (օրինակ՝ մեթոտրեքսատ, սուլֆամեթօքսազոլ-տրիմեթոպրիմի համակցություն) և հակաէպիլեպտիկ դեղամիջոցներով (ֆենիտոին, պրիմիդոն, ֆենոբարբիտալ) երկարատև բուժման ժամանակ:
Ֆոլացինն ընդունվում է ներքին:
- Ֆոլաթթվի պակասով պայմանավորված մեգալոբլաստային սակավարյունության բուժման համար՝ օրական 5 մգ՝ 4 ամսվա ընթացքում:
- Մեգալոբլաստային սակավարյունության կանխարգելման համար՝ օրական 2,5 մգ:
- Մալաբսորբցիայի, աղիքային բորբոքային հիվանդությունների և անհավասարակշիռ կամ ոչ լիարժեք սնուցման դեպքում մակրոցիտային սակավարյունության կանխարգելման և բուժման համար՝ օրական 15 մգ:
- Սպրու հիվանդությամբ տառապող պացիենտներին՝ օրական 5-15 մգ:
- Պտղի մոտ նյարդային խողովակի արատների զարգացման կանխարգելման համար՝ օրական 2,5 մգ՝ նախատեսվող հղիությունից 4 շաբաթ առաջ և շարունակել ընդունումը հղիության I եռամսյակի ընթացքում:
Դեղի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն, պերնիցիոզ սակավարյունություն, չարորակ նորագոյացություններ, կոբալամինի պակաս: Նաև հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաների մոտ:
Պահպանման ջերմաստիճանը՝ 2-ից 25 աստիճան C:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ֆոլաթթու
Նմանատիպ ապրանքներ
Ֆոլացին դհտ 5մգ x 30
950 ֏
















