
Առկա էՐեքորդատի
Ուրորեկ դպճ 4մգ x 30
Նաև՝ Урорек капс 4мг х 30 · Urorec capsules 4mg x 30
Սիլոդոզին / Силодозин · Րեքորդատի / Рекордати
5 550 ֏
185 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Սիլոդոզին
Արտադրող
Րեքորդատի
Երկիր
Իտալիայի Հանրապետություն
Կատեգորիա
Շագանակագեղձի հիվանդություններ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
5391519920138
Նկարագրություն
Ուրորեք դեղամիջոցը կիրառվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետ կապված ստորին միզուղիների ախտանշանների բուժման համար:
Առաջարկվող դեղաչափը օրական մեկ անգամ 8 մգ է: Հիվանդների առանձին խմբերի համար խորհուրդ է տրվում օրական մեկ անգամ Ուրորեք 4 մգ դեղամիջոցի 1 պարկուճ: Դեղը պետք է ընդունել բերանով, սննդի հետ միասին, ցանկալի է օրվա նույն ժամին: Պարկուճը պետք է կուլ տալ ամբողջությամբ, չծամելով, մեկ բաժակ ջրով:
- Երիկամների թեթև անբավարարության դեպքում (կրեատինինի քլիրենս ≥ 50 - < 80 մլ/րոպե) դեղաչափի ճշգրտում չի պահանջվում:
- Երիկամների չափավոր անբավարարության դեպքում (կրեատինինի քլիրենս ≥ 30 - < 50 մլ/րոպե) խորհուրդ է տրվում բուժումը սկսել սիլոդոզինի 4 մգ դեղաչափից օրական 1 անգամ: Մեկ շաբաթ բուժումից հետո, հաշվի առնելով օրգանիզմի անհատական արձագանքը, դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 8 մգ օրական 1 անգամ:
- Դեղամիջոցի կիրառումը երիկամային ծանր անբավարարություն ունեցող հիվանդների մոտ (կրեատինինի քլիրենս < 30 մլ/րոպե) խորհուրդ չի տրվում:
- Տարեց հիվանդներ: Դեղաչափի ճշգրտում չի պահանջվում:
- Գերզգայունություն սիլոդոզինի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
- Լյարդի ծանր անբավարարություն:
- Մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների տարիք:
- Միաժամանակյա կիրառումը այլ ալֆա1-ադրենոբլոկատորների հետ խորհուրդ չի տրվում:
- Անամնեզում օրթոստատիկ հիպոտենզիա ունեցող հիվանդներին խորհուրդ չի տրվում ընդունել սիլոդոզին:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Սիլոդոզին
Նմանատիպ ապրանքներ
Ուրորեկ դպճ 4մգ x 30
5 550 ֏











