
Առկա էՖերեր Ինտերնասիոնալ
Տրինոմիա դպճ 100մգ/20մգ/2,5մգ x 28
Նաև՝ Триномия капс 100мг/20мг/2,5мг х 28 · Trinomia capsules 100mg/20mg/2.5mg x 28
Ացետիլսալիցիլաթթու/ատորվաստատին/րամիպրիլ / Ацетилсалициловая к-та/аторвастатин/рамиприл · Ֆերեր Ինտերնասիոնալ / Феррер Интернасьональ
6 100 ֏
217 ֏ / հատ · 28 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ացետիլսալիցիլաթթու/ատորվաստատին/րամիպրիլ
Արտադրող
Ֆերեր Ինտերնասիոնալ
Երկիր
Իսպանիայի Թագավորություն
Կատեգորիա
Հիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ
հատ տուփում
28
Շտրիխկոդ
8433042012977,8433042014988
Նկարագրություն
<< Տրինոմիա >> դեղամիջոցը կիրառվում է մեծահասակ հիվանդների մոտ սիրտ-անոթային բարդությունների երկրորդային կանխարգելման համար: Այն ցուցված է որպես փոխարինող թերապիա այն մեծահասակ հիվանդների մոտ, ովքեր նախկինում բուժվել են մոնոկոմպոնենտ դեղամիջոցներով (ացետիլսալիցիլաթթու, ատորվաստատին, ռամիպրիլ) համարժեք թերապևտիկ դեղաչափերով և ում վիճակը համապատասխան կերպով վերահսկվել է:
<< Տրինոմիա >> պինդ պարկուճները նախատեսված են բերանային կիրառման համար: Դեղը պետք է ընդունել բերանով՝ օրական մեկ պարկուճ, նախընտրելի է ուտելուց հետո: Պարկուճը պետք է կուլ տալ ամբողջությամբ՝ խմելով բավարար քանակությամբ հեղուկ: Պարկուճը չի կարելի ծամել, մանրացնել կամ բացել: << Տրինոմիա >> դեղամիջոցով բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել գրեյպֆրուտի հյութ: Բուժումը պետք է սկսել բժշկի հսկողության ներքո:
- Գերզգայունություն ակտիվ նյութերի (ացետիլսալիցիլաթթու, ատորվաստատին, ռամիպրիլ) կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների, այլ սալիցիլատների, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԴ), ԱՓՖ-ի այլ ինհիբիտորների կամ տարտrazինի նկատմամբ:
- Գերզգայունություն սոյայի կամ գետնանուշի նկատմամբ:
- Անամնեզում ասթմա կամ այլ ալերգիկ ռեակցիաներ, որոնք առաջացել են ացետիլսալիցիլաթթվի կամ այլ ոչ ստերոիդային անալգետիկների/հակաբորբոքային միջոցների օգտագործումից:
- Սուր պեպտիկ խոցեր:
- Հեմոֆիլիա և արյան մակարդման այլ խանգարումներ (թրոմբոցիտոպենիա, հեմոռագիկ դիաթեզ):
- Երիկամային և լյարդային անբավարարություն ծանր աստիճանի:
- Հակացուցված է հեմոդիալիզ ստացող հիվանդներին:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Մանկական և դեռահասության տարիք՝ մինչև 18 տարեկան:
- Միաժամանակյա օգտագործում ցիկլոսպորինի հետ (ռաբդոմիոլիզի զարգացման ռիսկի պատճառով):
Պահել ոչ բարձր, քան 25 աստիճան С ջերմաստիճանում: Հատուկ պահպանման պայմաններ չի պահանջում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Պիտանելիության ժամկետը 3 տարի է: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ացետիլսալիցիլաթթու/ատորվաստատին/րամիպրիլ
Նմանատիպ ապրանքներ
Տրինոմիա դպճ 100մգ/20մգ/2,5մգ x 28
6 100 ֏













