
Առկա էՇերրնգ Պլաու
Տրիդերմ նրբաքսուք 15գ
Նաև՝ Тридерм крем 15г · Triderm cream 15g
Բետամետազոն + կլոտրիմազոլ + գենտամիցին / Бетаметазон + клотримазол + гентамицин · Շերրնգ Պլաու / Шеринг Плау
2 050 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բետամետազոն + կլոտրիմազոլ + գենտամիցին
Արտադրող
Շերրնգ Պլաու
Երկիր
Բելգիայի Թագավորություն
Կատեգորիա
Հակաբիոտիկներ
Շտրիխկոդ
4814366000514
Նկարագրություն
<< Տրիդերմ >> 15գ կրեմը կիրառվում է դերմատոզների բուժման համար, որոնք բարդացած են դեղամիջոցի նկատմամբ զգայուն հարուցիչներով առաջացած վարակներով, կամ երբ կասկածվում են նման վարակներ:
Դրանք ներառում են.
- պարզ և ալերգիկ դերմատիտներ
- ատոպիկ դերմատիտ (այդ թվում՝ դիֆուզ նեյրոդերմիտ)
- սահմանափակ նեյրոդերմիտ
- էկզեմա
- դերմատոմիկոզներ (դերմատոֆիտիա, կանդիդոզ, բազմագույն որքին), հատկապես աճուկային շրջանում և մաշկի խոշոր ծալքերում տեղայնացման դեպքում:
<< Տրիդերմ >> կրեմը պետք է բարակ շերտով քսել մաշկի ամբողջ ախտահարված մակերեսին և հարակից հատվածներին օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, զգուշորեն ներմերսելով: Բուժման առավելագույն արդյունավետության հասնելու համար կրեմը պետք է կիրառել պարբերաբար: Թերապիայի տևողությունը որոշվում է հիվանդի կլինիկական պատասխանով բուժմանը, ինչպես նաև կլինիկական և մանրէաբանական ցուցանիշներով:
Եթե կլինիկական բարելավում չի դիտվում 3-4 շաբաթ բուժումից հետո, խորհուրդ է տրվում ճշտել ախտորոշումը: 2 տարեկանից բարձր երեխաների համար դեղաչափման ռեժիմը համապատասխանում է մեծահասակների դեղաչափման ռեժիմին. դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը մինչև 2 տարեկան երեխաների մոտ հաստատված չեն: << Տրիդերմ >> կրեմը նախատեսված չէ ակնաբուժության մեջ կիրառման համար:
<< Տրիդերմ >> դեղամիջոցը հակացուցված է դրա որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունության դեպքում:
Հակացուցումներ են նաև.
- մաշկի տուբերկուլոզ
- սիֆիլիսի մաշկային դրսևորումներ
- ջրծաղիկ
- պարզ հերպես
- մաշկային հետպատվաստումային ռեակցիաներ
- բաց վերքեր:
Կրեմը չպետք է կիրառել մինչև 2 տարեկան երեխաների մոտ:
- հղիության ժամանակ (հատկապես առաջին եռամսյակում)
- 2 տարեկանից բարձր երեխաներին
- երկարատև բուժման դեպքում
- մաշկի մեծ հատվածների վրա քսելիս կամ մաշկի ամբողջականության խախտման դեպքում
- օկլյուզիոն վիրակապեր օգտագործելիս (հատկապես երեխաների մոտ):
Պահել ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Պահպանման ժամկետը 3 տարի է:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բետամետազոն + կլոտրիմազոլ + գենտամիցին
Նմանատիպ ապրանքներ
Տրիդերմ նրբաքսուք 15գ
2 050 ֏














