
Առկա էԷգիս
Տիրեգիս -D դհտ 80մգ /12.5մգ x 28
Նաև՝ Тирегис-Д таб. 80мг/12.5мг х 28 · Tiregis-D tablets 80mg/12.5mg/ x 28
Տելմիսարթան/հիդրոքլորթիազիդ / Телмисартан/гидрохлортиазид · Էգիս / Эгис
4 250 ֏
151 ֏ / հատ · 28 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Տելմիսարթան/հիդրոքլորթիազիդ
Արտադրող
Էգիս
Երկիր
Մալթայի Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
28
Շտրիխկոդ
5995327153285
Նկարագրություն
Տիրեգիս-Դ-ն կիրառվում է մեծահասակ հիվանդների մոտ զարկերակային բարձր ճնշումը (էսենցիալ հիպերտոնիայի դեպքում) իջեցնելու համար, երբ թելմիսարտանի մոնոթերապիան բավականաչափ արդյունավետ չէ:
Տիրեգիս-Դ-ի յուրաքանչյուր հաբ պարունակում է երկու ակտիվ բաղադրիչ՝ թելմիսարտան և հիդրոքլորոթիազիդ, որոնք օգնում են վերահսկել զարկերակային ճնշման բարձրացումը:
Թելմիսարտանը պատկանում է անգիոտենզին II ընկալիչների անտագոնիստներին՝ արգելափակելով արյունատար անոթների նեղացումը և իջեցնելով զարկերակային ճնշումը: Հիդրոքլորոթիազիդը թիազիդային միզամուղ է, որն ունի միզամուղ ազդեցություն, ինչը նաև նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը:
Տիրեգիս-Դ հաբերն ընդունել ներքին մեկ անգամ օրական, առավոտյան, անկախ սննդի ընդունումից: Հաբերը կարելի է ընդունել սննդի հետ կամ առանց դրա:
Մի ընդունեք Տիրեգիս-Դ դեղամիջոցը հետևյալ դեպքերում.
- Եթե Դուք ալերգիա ունեք թելմիսարտանի, հիդրոքլորոթիազիդի կամ սուլֆոնամիդի ցանկացած այլ ածանցյալների, ինչպես նաև դեղամիջոցի օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ:
- Հղիության 3 ամսից ավելի ժամկետի դեպքում (խորհուրդ է տրվում հրաժարվել Տիրեգիս-Դ դեղամիջոցի ընդունումից նաև հղիության ավելի վաղ շրջաններում):
- Լյարդի այնպիսի ծանր ախտահարումների դեպքում, ինչպիսիք են խոլեստազը կամ լեղածորանների օբստրուկցիան (լեղու արտահոսքի խանգարում լյարդից կամ լեղապարկից), կամ լյարդի այլ լուրջ հիվանդություններ:
- Երիկամների ծանր հիվանդությունների դեպքում:
- Եթե Ձեր բուժող բժիշկը պարզել է, որ Ձեր արյան մեջ կալիումի մակարդակը ցածր է կամ կալցիումի մակարդակը բարձր է, և Տիրեգիս-Դ-ի ընդունումը սկսելու պահին այդ խախտումները պահպանվում են:
- Շաքարային դիաբետի կամ երիկամների ֆունկցիայի խանգարումների դեպքում, եթե Ձեզ միաժամանակ նշանակվել է ալիսկիրեն պարունակող դեղամիջոց:
- Խորհուրդ չի տրվում Տիրեգիս-Դ նշանակել մինչև 18 տարեկան երեխաներին և դեռահասներին:
Պահել 2 աստիճան C-ից մինչև 30 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Տելմիսարթան/հիդրոքլորթիազիդ
Նմանատիպ ապրանքներ
Տիրեգիս -D դհտ 80մգ /12.5մգ x 28
4 250 ֏













