
Առկա էԱլկոն-Կուվրեր
Սիմբրինզա աչքի կաթ - 5մլ
Նաև՝ Симбринза гл.кап 5мл · Simbrinza eye drops 5 ml
Բրինզոլամիդ / բրիմոնիդինի տատրատ / Бринзоламид / бримонидина тартрат · Ալկոն-Կուվրեր / Алкон-Куврвер
6 650 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բրինզոլամիդ / բրիմոնիդինի տատրատ
Արտադրող
Ալկոն-Կուվրեր
Երկիր
Բելգիայի Թագավորություն
Կատեգորիա
Աչքի կաթիլներ
Շտրիխկոդ
5413895030192
Նկարագրություն
Սիմբրինզա դեղը կիրառվում է բարձրացած ներակնային ճնշումը (ՆԱՃ) իջեցնելու համար բաց անկյունային գլաուկոմայով կամ ակնային հիպերտենզիայով պացիենտների մոտ, երբ մոնոթերապիան չի ապահովում ՆԱՃ-ի բավարար իջեցում:
Դեղը կիրառվում է տեղայինորեն: Մեծահասակները պետք է կաթեցնեն Սիմբրինզա դեղի 1 կաթիլ վնասված աչքի(երի) կոնյուկտիվալ պարկի մեջ օրը 2 անգամ:
Օգտագործելուց առաջ շիշը պետք է լավ թափահարել: Դեղի կիրառումից հետո համակարգային կողմնակի ռեակցիաների զարգացման ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում փակել կոպերը և մատով թեթևակի սեղմել արցունքային պարկերի պրոյեկցիայի հատվածին աչքի ներքին անկյունում 2 րոպեի ընթացքում: Սա նպաստում է դեղի համակարգային ներծծման նվազեցմանը և տեղային ազդեցության ուժեղացմանը:
Չի թույլատրվում շշի կաթոցիչի ծայրը դիպչել կոպերին և այլ մակերեսներին՝ լուծույթի աղտոտումից խուսափելու համար: Օգտագործելուց հետո շիշը պետք է ամուր փակել:
Դոզան բաց թողնելու դեպքում բուժումը պետք է շարունակել հաջորդ դոզայից՝ ըստ ժամանակացույցի, ընդ որում, դոզան չպետք է գերազանցի 1 կաթիլը վնասված աչքի(երի) մեջ օրը 2 անգամ:
- Գերզգայունություն դեղի ակտիվ կամ օժանդակ նյութերի, կամ սուլֆոնամիդների նկատմամբ:
- Մոնոամինօքսիդազի (ՄԱՕ) ինհիբիտորներով թերապիա:
- Հակադեպրեսանտների կիրառում, որոնք ազդում են նորադրեներգիկ փոխանցման վրա (օրինակ՝ տրիցիկլիկ հակադեպրեսանտներ և միանսերին):
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարում:
- Հիպերքլորեմիկ ացիդոզ:
- Նորածիններ և մինչև 2 տարեկան երեխաներ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Սիմբրինզա աչքի կաթ - 5մլ
6 650 ֏











