
Առկա էՆովարտիս ֆարմա
Սանդոստատին լ-թ 0.1մգ 1մլx5
Նաև՝ Сандостатин р-р д/и 0.1мг-1мл х 5 · Sandostatin solution for injection 0.1mg-1ml x5
Օկտրեոտիդ / Октреотид · Նովարտիս ֆարմա / Новартис Фарма
18 380 ֏
3 676 ֏ / հատ · 5 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Օկտրեոտիդ
Արտադրող
Նովարտիս ֆարմա
Երկիր
Շվեյցարիայի Համադաշնություն
Կատեգորիա
Ուռուցքաբանություն
հատ տուփում
5
Շտրիխկոդ
7612797712153,7680491379019
Նկարագրություն
Սանդոստատինը սինթետիկ օկտապեպտիդ է՝ բնական հորմոն սոմատոստատինի ածանցյալ, որն ունի նմանատիպ, բայց զգալիորեն ավելի երկարատև դեղաբանական ազդեցություն:
Ներերակային և ենթամաշկային ներարկման լուծույթ՝ թափանցիկ, անգույն: 0,1 մգ/մլ, 1 մլ ամպուլում: Կաթրոնե տուփի մեջ 5 ամպուլ:
1 մլ լուծույթը պարունակում է.
- Ակտիվ նյութ՝ օկտրեոտիդ (ազատ պեպտիդի տեսքով) 100 մկգ (0,1 մգ):
- Օժանդակ նյութեր՝ կաթնաթթու, մանիտոլ, նատրիումի հիդրոկարբոնատ, ածխածնի երկօքսիդ, ներարկման համար ջուր:
Պլազմայի սպիտակուցների հետ կապումը կազմում է 65%: Ընդհանուր քլիրենսը կազմում է 160 մլ/րոպե: Ենթամաշկային ներարկումից հետո կիսատրոհման պարբերությունը կազմում է 100 րոպե: Ներերակային ներարկումից հետո արտազատման գործընթացը տեղի է ունենում 2 փուլով, համապատասխանաբար՝ 10 րոպե և 90 րոպե կիսատրոհման պարբերություններով:
Սանդոստատինը ճնշում է աճի հորմոնի (ԱՀ) սեկրեցիան, ինչպես ախտաբանորեն բարձրացած, այնպես էլ արգինինով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և ինսուլինային հիպոգլիկեմիայով պայմանավորվածը: Այն նաև ճնշում է գաստրոէնտերոպանկրեատիկ էնդոկրին համակարգում արտադրվող տարբեր պեպտիդների և սերոտոնինի սեկրեցիան, ինչպես նաև ինսուլինի, գլյուկագոնի և այլ հորմոնների սեկրեցիան:
Դոզան սահմանվում է անհատապես՝ կախված հիվանդության բնույթից, բուժման սխեմայից, ինչպես նաև կիրառվող դեղաձևից: Օկտրեոտիդը սովորական ազդեցության տևողությամբ դեղաձևի տեսքով կիրառվում է ենթամաշկային և ներերակային կաթիլային եղանակով:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Օկտրեոտիդ
Նմանատիպ ապրանքներ
Սանդոստատին լ-թ 0.1մգ 1մլx5
18 380 ֏












