
Առկա էՍերվիեր
Պրոնորան դհտ թ/պ 50մգ x 30
Նաև՝ Проноран таб. п/о 50мг x 30 · Pronoran coated tablets 50mg x 30
Պիրիբեդիլ / Пирибедил · Սերվիեր / Сервье
5 140 ֏
171 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պիրիբեդիլ
Արտադրող
Սերվիեր
Երկիր
Ֆրանսիայի Հանրապետություն
Կատեգորիա
Հակապարկինսոնյան դեղամիջոցներ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
3594454700090,3664898128948,4607159862495
Նկարագրություն
Պրոնորան դեղը կիրառվում է Պարկինսոնի հիվանդության (ինչպես մոնոթերապիայի, այնպես էլ լևոդոպայի հետ համակցված), ճանաչողական ֆունկցիայի քրոնիկ խանգարումների և նեյրոսենսորային դեֆիցիտի (այդ թվում՝ ուշադրության և հիշողության խանգարումների) դեպքում ծերունական դեմենցիայի ժամանակ (որպես լրացուցիչ ախտանշանային թերապիա), ստորին վերջույթների զարկերակների օբլիտերացնող հիվանդությունների հետևանքով առաջացած ընդհատվող կաղության դեպքում (որպես լրացուցիչ թերապիա), ինչպես նաև աչքի արյան շրջանառության իշեմիկ խանգարումների ժամանակ:
Պրոնորան հաբերն ընդունում են ներքին, ուտելուց հետո, չծամելով, կես բաժակ ջրով:
Բոլոր ցուցումների դեպքում (բացի Պարկինսոնի հիվանդությունից) դեղը նշանակվում է 50 մգ (1 հաբ) դոզայով օրական 1 անգամ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է դոզան բարձրացնել մինչև 100 մգ/օր (50 մգ օրական 2 անգամ):
Պարկինսոնի հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում է 150-250 մգ օրական՝ բաժանված 3 ընդունման:
Պրոնորանը հակացուցված է պիրիբեդիլի կամ դեղամիջոցի բաղադրության մեջ մտնող օժանդակ նյութերի նկատմամբ գերզգայունության, կոլապսի, միոկարդի ինֆարկտի սուր փուլի, ինչպես նաև նեյրոլեպտիկների (բացի կլոզապինից) հետ համատեղ ընդունման դեպքում: Դեղը չի կիրառվում մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների մոտ:
Պահպանման ջերմաստիճանը՝ 2-ից 30 աստիճան С:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Պրոնորան դհտ թ/պ 50մգ x 30
5 140 ֏



