
Առկա էԿՌԿԱ
Պրենեսսա դհտ 8մգ x 30
Նաև՝ Пренесса таб. 8мг х 30 · Prenessa tablets 8mg x 30
Պերինդոպրիլ / Периндоприл · ԿՌԿԱ / КРКА
1 900 ֏
63 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պերինդոպրիլ
Արտադրող
ԿՌԿԱ
Երկիր
Սլովենիայի Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
3838989573423
Նկարագրություն
Պրենեսսան կիրառվում է զարկերակային գերճնշման, քրոնիկ սրտային անբավարարության բուժման համար, ինչպես նաև սրտանոթային բարդությունների ռիսկը նվազեցնելու համար կայուն իշեմիկ սրտի հիվանդություն ունեցող հիվանդների մոտ, ովքեր անամնեզում ունեն սրտամկանի ինֆարկտ և/կամ ռեվասկուլյարիզացիա:
Պրենեսսայի հաբերն անհրաժեշտ է ընդունել օրը մեկ անգամ, առավոտյան, ուտելուց առաջ: Դոզան ընտրվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար՝ կախված նրա վիճակից և զարկերակային ճնշման մակարդակից:
Զարկերակային գերճնշման դեպքում առաջարկվող սկզբնական դոզան կազմում է 4 մգ օրական: Քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ, ովքեր ընդունում են միզամուղներ, պերինդոպրիլը պետք է կիրառել ցածր դոզայով, հնարավոր է՝ միաժամանակ կիրառվող կալիում-խնայող միզամուղի դոզան նվազեցնելուց հետո: Տարեց հիվանդների բուժումը պետք է սկսել 2 մգ դոզայից, որը անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մինչև 4 մգ, իսկ այնուհետև մինչև 8 մգ մեկ ամիս հետո, եթե երիկամների ֆունկցիան թույլ է տալիս:
- Գերզգայունություն պերինդոպրիլի, դեղամիջոցի այլ բաղադրիչների կամ ԱՓՖ այլ ինհիբիտորների նկատմամբ:
- Անգիոնևրոտիկ այտուց անամնեզում, կապված ԱՓՖ ինհիբիտորներով նախորդ թերապիայի հետ:
- Ժառանգական կամ իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- ԱՓՖ ինհիբիտորների (ներառյալ պերինդոպրիլ) և անգիոտենզին II ընկալիչների անտագոնիստների (այդ թվում վալսարտան) միաժամանակյա կիրառումը ալիսկիրենի հետ շաքարային դիաբետով կամ երիկամային անբավարարությամբ (կծիկային ֆիլտրացիայի արագություն <60 մլ/րոպե/1.73մ2) հիվանդների մոտ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պերինդոպրիլ
Նմանատիպ ապրանքներ
Պրենեսսա դհտ 8մգ x 30
1 900 ֏














