
Առկա էԱՐ Ֆիտո-ֆարմ
Լոշտակ 30գ
Նաև՝ Переступень 30г · Bryonia alba 30g
Բուժական բույս / Лек растение · ԱՐ Ֆիտո-ֆարմ / АР Фито- фарм
390 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −13% էժան
Իշառվույտի խոտ 30գ
340 ֏
Ազդող նյութ
Բուժական բույս
Արտադրող
ԱՐ Ֆիտո-ֆարմ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Դեղաբույսերի հավաքներ
Շտրիխկոդ
1062620611
Նկարագրություն
Փիփերթը կիրառվում է քրոնիկ արթրիտի, թոքաբորբի, ոչ թարախային բուրսիտի, նյարդաբորբի, թենդովագինիտի, նյարդացավի, ռադիկուլիտի, բրոնխիտի և բրոնխոթոքաբորբի դեպքում: Այն նաև օգտագործվում է արտաքինից սրունքի մկանների ջղաձգումների, կապտուկների, ձգումների, երակների լայնացման դեպքում:
- Փոշի. ընդունել 0,5 գրամ օրական 2-3 անգամ որպես լուծողական:
- Եփուկ. 15 գրամ մանրացված արմատին ավելացնել 1 բաժակ տաք ջուր: Եռացնել ջրային բաղնիքում 20 րոպե: Քամել: Ավելացնել եռացրած ջուր մինչև սկզբնական ծավալը: Ընդունել 1 թեյի գդալ օրական 3 անգամ ուտելուց հետո:
- Արտաքինից (կոմպրես). 2 ճաշի գդալ մանրացված արմատին լցնել եռման ջուր 5 րոպեով, արմատները փաթաթել թանզիֆի մեջ, դնել ցավոտ տեղերին օրական 2-3 անգամ 30-60 րոպեով:
- Քսուք. 30 գ մանրացված փիփերթի արմատը խառնել 300 գ կարագի և 300 գ մեղրի հետ: Քսել սրունքի մկանների ջղաձգումների, կապտուկների, ձգումների, երակների լայնացման դեպքում: Կարելի է նաև ընդունել ներքինից՝ 1 թեյի գդալ:
Հղիություն, արյան մակարդելիության բարձրացում, թրոմբոզներ: Ցածր ճնշման դեպքում պետք է զգուշությամբ կիրառել: Փիփերթը բավականին թունավոր է, չափից ավելի օգտագործման դեպքում նրա պատրաստուկները առաջացնում են թունավորում՝ փսխումով և ուժեղ ախտանիշներով: Թունավորման ախտանիշները ներառում են սրտխառնոց, փսխում, արյունոտ լուծ, երիկամների բորբոքում, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում: Ծանր դեպքերում թունավորումը կարող է հանգեցնել մահվան շնչառական կենտրոնի կաթվածից:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բուժական բույս
Նմանատիպ ապրանքներ
Լոշտակ 30գ
390 ֏



















