
Առկա էԱլկալոիդ ԱԴ-Սկոպյե
Պանցեֆ կախույթ 100մգ/5մլ-60մլ
Նաև՝ Панцеф сусп. 100мг/5мл - 60мл · Pancef suspension 100mg/5ml - 60ml
Ցեֆիքսիմ / Цефиксим · Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե / Алкалоид Скопье
4 100 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ցեֆիքսիմ
Արտադրող
Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե
Երկիր
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Կատեգորիա
Հակաբիոտիկներ
Շտրիխկոդ
5310001221720,5310001286026
Նկարագրություն
<< Պանցեֆ >> սուսպենզիա 100մգ/5մլ - 60մլ-ը կիրառվում է ցեֆիքսիմի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմներով պայմանավորված վարակային-բորբոքային հիվանդությունների դեպքում: Այդ հիվանդություններից են վերին շնչուղիների վարակները (ֆարինգիտ, տոնզիլիտ, սինուսիտ), միջին օտիտը, ստորին շնչուղիների վարակները (բրոնխիտ, տրախեոբրոնխիտ), միզուղիների վարակները, ինչպես նաև անբարդ գոնորեան (միզուկի և արգանդի վզիկի):
Դեղը ընդունվում է ներքին ընդունման ճանապարհով:
- Մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար՝ մարմնի քաշը 50 կգ-ից ավելի. առաջարկվող օրական դոզան կազմում է 400 մգ (օրը մեկ անգամ կամ 200 մգ՝ օրը երկու անգամ):
- Անբարդ գոնորեայի դեպքում՝ 400 մգ՝ միանվագ:
- 6 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների համար՝ մարմնի քաշը 50 կգ-ից պակաս. դեղը նշանակվում է սուսպենզիայի տեսքով՝ 8 մգ/կգ մարմնի քաշի չափով՝ օրը մեկ անգամ կամ 4 մգ/կգ՝ օրը երկու անգամ (ամեն 12 ժամը մեկ):
- Բուժման միջին տևողությունը՝ 7-10 օր:
- Streptococcus pyogenes-ով պայմանավորված վարակների դեպքում՝ բուժման կուրսը պետք է լինի առնվազն 10 օր:
- Դեղաչափման համար պետք է օգտագործել չափիչ գդալ կամ չափիչ ներարկիչ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո պետք է լավ լվանալ ջրով:
- Երիկամների ֆունկցիայի խանգարումների դեպքում. կրեատինինի մաքրման (ԿՄ) 21-ից 60 մլ/րոպե կամ հեմոդիալիզի ենթարկվող հիվանդների դեպքում օրական դոզան պետք է նվազեցնել 25%-ով: ԿՄ≤20 մլ/րոպեի դեպքում օրական դոզան պետք է նվազեցնել 2 անգամ:
<< Պանցեֆ >> սուսպենզիան հակացուցված է հետևյալ դեպքերում.
- Գերզգայունություն ցեֆալոսպորինների, այդ թվում՝ պենիցիլինների, պենիցիլամինի նկատմամբ:
- Մինչև 6 ամսական երեխաների տարիք:
- Ծանր ալերգիկ ռեակցիա այլ բետա-լակտամային հակաբիոտիկների և պենիցիլինների նկատմամե անամնեզում:
- Ալերգիա ցեֆիքսիմի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ցեֆիքսիմ
Նմանատիպ ապրանքներ
Պանցեֆ կախույթ 100մգ/5մլ-60մլ
4 100 ֏
















