
Առկա էԱնթառամ
Խատուտիկի արմատ 40գ
Նաև՝ Одуванчика корни 40г · Dandelion roots 40g
Բուժական բույս / Лек растение · Անթառամ / Антарам
950 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −20% էժան
Տուղտի արմատ 40գ
760 ֏
Ազդող նյութ
Բուժական բույս
Արտադրող
Անթառամ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Դեղաբույսերի հավաքներ
Շտրիխկոդ
20070472
Նկարագրություն
Խատուտիկի արմատների եփուկն ունի լեղամուղ ազդեցություն, բարձրացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի սեկրեցիան: Կիրառվում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի հիվանդությունների, քրոնիկական խոլեցիստիտի, լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների, ֆունկցիոնալ դիսպեպսիայի, ինչպես նաև կերակրափողի կամ գաստրոդուոդենալ համակարգի ֆունկցիոնալ խանգարումների և լեղապարկի ֆունկցիոնալ խանգարման դեպքում:
Մոտ 10 գ (2 ճաշի գդալ) մանրացված հումքը տեղադրում են էմալապատ ամանի մեջ, ավելացնում 200 մլ (1 բաժակ) տաք եռացրած ջուր, փակում կափարիչով և տաքացնում եռացող ջրային բաղնիքում 30 րոպե: Այնուհետև հովացնում են սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամում, մնացած հումքը քամում: Ստացված եփուկի ծավալը լրացնում են եռացրած ջրով մինչև 200 մլ:
Ընդունում են ներքին՝ 1/4-1/3 բաժակ օրը 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Օգտագործելուց առաջ եփուկը խորհուրդ է տրվում թափահարել:
- Դեղամիջոցի նկատմամբ գերզգայունություն:
- Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն սրացման փուլում:
- Գաստրիտ սրացման փուլում:
- Սուր պանկրեատիտ:
- Լեղաքարային հիվանդություն:
- Ստամոքսահյութի գերարտադրություն:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Մանկական տարիք (մինչև 12 տարեկան):
Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում՝ 2-ից 25 աստիճան С ջերմաստիճանում: Պատրաստի եփուկը պահել մութ, զով տեղում ոչ ավելի, քան 2 օր: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բուժական բույս
Նմանատիպ ապրանքներ
Խատուտիկի արմատ 40գ
950 ֏



















