
Առկա էՍերվիեր
Նոլիպրել Ա ֆորտե դհտ թ/պ 5մգ/1.25մգ x 30
Նաև՝ Нолипрел А форте таб. п/о 5мг/1.25мг x 30 · Noliprel Forte Arginine coated tablets 5mg/1.25mg x 30
Պերինդոպրիլ + ինդապամիդ / Периндоприл + индапамид · Սերվիեր / Сервье
3 757 ֏
125 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պերինդոպրիլ + ինդապամիդ
Արտադրող
Սերվիեր
Երկիր
Ֆրանսիայի Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
3594454400259,3664898113302,3664898118505
Նկարագրություն
Նոլիպրել Ա ֆորտե դեղամիջոցը կիրառվում է էսենցիալ հիպերտենզիայի (արյան բարձր ճնշում) բուժման համար: Այն օգտագործվում է նաև զարկերակային հիպերտենզիայով և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ միկրոանոթային բարդությունների (երիկամային) և սրտանոթային հիվանդություններից մակրոանոթային բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
Դեղամիջոցն ընդունում են ներքին, նախընտրելի է առավոտյան, ուտելուց առաջ: Առաջարկվող դոզան կազմում է 1 Նոլիպրել Ա ֆորտե հաբ օրը 1 անգամ:
Միջին ծանրության երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների համար (կրեատինինի քլիրենս (ԿՔ) 30-60 մլ/րոպե) խորհուրդ է տրվում թերապիան սկսել մոնոկոմպոնենտ դեղամիջոցների անհրաժեշտ դոզաներից: Պերինդոպրիլ/ինդապամիդ համակցության առավելագույն առաջարկվող դոզան կազմում է 0,625 մգ/2 մգ օրը 1 անգամ: ԿՔ-ն 60 մլ/րոպե կամ ավելի բարձր հիվանդների համար դեղաչափի կարգավորում չի պահանջվում՝ պլազմայում կրեատինինի կոնցենտրացիայի և կալիումի մակարդակի կանոնավոր հսկողության պայմանով: Կլինիկական անհրաժեշտության դեպքում հնարավոր է Նոլիպրել Ա ֆորտե դեղամիջոցով համակցված թերապիայի նշանակում անմիջապես մոնոթերապիայից հետո:
- Գերզգայունություն ակտիվ նյութի կամ ԱՓՖ-ի ցանկացած այլ ինհիբիտորների նկատմամբ:
- Անգիոնևրոտիկ այտուց (Կվինկեի այտուց) անամնեզում՝ ԱՓՖ ինհիբիտորների ընդունման ֆոնին:
- Ժառանգական կամ իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարում (կրեատինինի քլիրենս (ԿՔ) 30 մլ/րոպեից ցածր):
- Լյարդային էնցեֆալոպաթիա:
- Լյարդի ֆունկցիայի ծանր խանգարում:
- Հիպոկալիեմիա:
- Միաժամանակյա օգտագործում ոչ հակաառիթմիկ դեղամիջոցների հետ, որոնք կարող են առաջացնել << պիրուետ >> տիպի պոլիմորֆ փորոքային տախիկարդիա:
- Մինչև 18 տարեկան երեխաների տարիք (արդյունավետությունը և անվտանգությունը հաստատված չեն):
- Գալակտոզայի ժառանգական անտանելիություն, լակտազային անբավարարություն, գլյուկոզա-գալակտոզային մալաբսորբցիա (լակտոզայի մոնոհիդրատի պարունակության պատճառով):
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պերինդոպրիլ + ինդապամիդ
Նմանատիպ ապրանքներ
Նոլիպրել Ա ֆորտե դհտ թ/պ 5մգ/1.25մգ x 30
3 757 ֏
















