
Առկա էՍանոֆի-Ավենտիս
Նո-շպա դհտ 40մգ x 24
Նաև՝ Но - шпа таб. 40мг x 24 · No-Spa tablets 40mg x 24
Դրոտավերինի հիդրոքլորիդ / Дротаверина гидрохлорид · Սանոֆի-Ավենտիս / Санофи - Авентис.
1 321 ֏
55 ֏ / հատ · 24 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Դրոտավերինի հիդրոքլորիդ
Արտադրող
Սանոֆի-Ավենտիս
Երկիր
Հունգարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Սպազմոլիտիկ դեղամիջոցներ
հատ տուփում
24
Շտրիխկոդ
3664798074086
Նկարագրություն
<< Նո-շպա >> դեղամիջոցը կիրառվում է տարբեր հիվանդությունների հետ կապված հարթ մկանների սպազմերի դեպքում:
- Լեղուղիների հիվանդություններ՝ խոլեցիստոլիթիազ, խոլանգիոլիթիազ, խոլեցիստիտ, պերիխոլեցիստիտ, խոլանգիտ, պապիլիտ:
- Միզուղիների հիվանդություններ՝ նեֆրոլիթիազ, ուրետրոլիթիազ, պիելիտ, ցիստիտ, միզապարկի սպազմեր:
- Որպես օժանդակ թերապիա ստամոքս-աղիքային տրակտի հարթ մկանների սպազմերի դեպքում՝ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, գաստրիտ, կարդիայի և պիլորուսի սպազմեր, էնտերիտ, կոլիտ, սպաստիկ կոլիտ փորկապությամբ և գրգռված աղիքի համախտանիշ՝ փորափքանքով:
- Լարվածության գլխացավերի դեպքում:
- Դիսմենորեայի (դաշտանային ցավեր) դեպքում:
Դեղամիջոցն ընդունում են ներքին ընդունման ճանապարհով:
- Մեծահասակներ՝ սովորաբար միջին օրական դոզան կազմում է 120-240 մգ՝ բաժանված 2-3 ընդունման: Մեկանգամյա դոզան կազմում է 40-80 մգ (1-2 հաբ) օրական 2-3 անգամ: Առավելագույն օրական դոզան՝ 6 հաբ (240 մգ):
- Երեխաներ՝
- 12 տարեկանից բարձր երեխաներ՝ 1 հաբ օրական 1-4 անգամ կամ 2 հաբ օրական 1-2 անգամ: Առավելագույն օրական դոզան՝ 4 հաբ (160 մգ):
- 6-ից 12 տարեկան երեխաներ՝ 1 հաբ օրական 1-2 անգամ: Առավելագույն օրական դոզան՝ 2 հաբ (80 մգ):
- Հաբը պետք է կուլ տալ՝ բավարար քանակությամբ հեղուկի հետ:
- Գերզգայունություն դրոտավերինի կամ դեղամիջոցի ցանկացած օժանդակ նյութի նկատմամբ:
- Ծանր լյարդային անբավարարություն:
- Ծանր երիկամային անբավարարություն:
- Ծանր սրտային անբավարարություն (սրտի ցածր արտամղման համախտանիշ):
- Մինչև 6 տարեկան երեխաների տարիք (40 մգ հաբերի համար):
- Լակտոզայի ժառանգական անտանելիություն, լակտազայի անբավարարություն, գալակտոզեմիա կամ գլյուկոզայի/գալակտոզայի մալաբսորբցիայի համախտանիշ (դեղամիջոցի կազմում լակտոզայի առկայության պատճառով):
- Հաբերը ՊՎՔ/ալյումինե բլիստերներում պետք է պահել ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում:
- Դեղամիջոցը պետք է պահել երեխաներին անհասանելի վայրում:
- Դեղամիջոցի պահպանման ժամկետը 3 տարի է:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Դրոտավերինի հիդրոքլորիդ
Նմանատիպ ապրանքներ
Նո-շպա դհտ 40մգ x 24
1 321 ֏












