
Առկա էԱլկոն-Կուվրեր
Նեվանակ աչքի կաթ - 5մլ
Նաև՝ Неванак гл. капли 5мл · Nevanac eye drops 5ml
Նեպաֆենակ / Непафенак · Ալկոն-Կուվրեր / Алкон-Куврвер
5 700 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Նեպաֆենակ
Արտադրող
Ալկոն-Կուվրեր
Երկիր
Բելգիայի Թագավորություն
Կատեգորիա
Աչքի կաթիլներ
Շտրիխկոդ
5413895026225
Նկարագրություն
Նևանակ դեղամիջոցը կիրառվում է 18 տարեկանից բարձր մեծահասակների մոտ՝ կատարակտի էքստրակցիայից հետո վիրահատական շրջանում ցավի և բորբոքման կանխարգելման և բուժման համար:
Այն օգտագործվում է նաև կատարակտի էքստրակցիայից հետո վիրահատական շրջանում շաքարային դիաբետով հիվանդների մոտ մակուլյար այտուցի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:
Օգտագործելուց առաջ սրվակը պետք է թափահարել:
Դեղը կաթեցնել 1 կաթիլ ախտահարված աչքի (աչքերի) կոնյուկտիվ պարկի մեջ օրը 3 անգամ:
Բուժումը սկսվում է կատարակտի հեռացման վիրահատությունից 1 օր առաջ, շարունակվում է վիրահատության օրը և հետվիրահատական շրջանի առաջին 2 շաբաթվա ընթացքում: Վիրահատությունից 30-120 րոպե առաջ անհրաժեշտ է կաթեցնել դեղամիջոցի լրացուցիչ կաթիլ: Բուժումը կարող է երկարաձգվել մինչև հետվիրահատական շրջանի 3 շաբաթ՝ բժշկի նշանակմամբ:
Եթե Դուք օգտագործում եք աչքի այլ դեղամիջոցներ (կաթիլներ կամ քսուքներ), Նևանակ դեղամիջոցի կաթեցման և այլ դեղամիջոցների օգտագործման միջև պահպանեք առնվազն 5 րոպե ընդմիջում: Աչքի քսուքները պետք է կիրառվեն վերջում:
- Անհատական գերզգայունություն նեպաֆենակի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների, ինչպես նաև այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԴ) նկատմամբ:
- Բրոնխիալ ասթմա, եղնջացան, սուր ռինիտ, որոնք առաջացել են ացետիլսալիցիլաթթվի կամ այլ ՈՍՀԴ ընդունման հետևանքով:
- Մինչև 18 տարեկան տարիք, քանի որ դեղամիջոցի կիրառման անվտանգությունը և արդյունավետությունը երեխաների և դեռահասների մոտ հաստատված չեն:
- Խորհուրդ չի տրվում կիրառել հղիության և կրծքով կերակրման շրջանում:
Պահել ոչ բարձր, քան 30 աստիճան C ջերմաստիճանում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Սրվակի առաջին բացումից հետո կիրառման ժամկետը՝ 4 շաբաթ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Նեվանակ աչքի կաթ - 5մլ
5 700 ֏











