
Առկա էՆարեկս
Նարինե պրոբիոտիկ դպճ 180մգ x 200
Նաև՝ Наринэ пробиотик капс.180мг х 200 · Narine probiotic capsules 180mg x200
Լակտոբակտերիաներ / Лактобактерии · Նարեկս / Нарэкс
7 250 ֏
36 ֏ / հատ · 200 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Լակտոբակտերիաներ
Արտադրող
Նարեկս
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ
հատ տուփում
200
Շտրիխկոդ
4850002160075
Նկարագրություն
Դեղը ցուցված է որպես օժանդակ միջոց հետևյալ դեպքերում.
- տարբեր էթիոլոգիայի դիսբակտերիոզ՝ լակտոբակտերիաների դեֆիցիտով
- աղիքային սուր վարակներ
- տարբեր էթիոլոգիայի քրոնիկ կոլիտ (այդ թվում՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ)
- ստամոքս-աղիքային տրակտի սուր հիվանդությունների բուժում և քրոնիկ հիվանդությունների կանխարգելում
- հյուծիչ հիվանդություններ և երկարատև սթրես
- ալերգիկ հիվանդությունների նախատրամադրվածություն
- վիրահատական միջամտություններ ստամոքս-աղիքային տրակտի վրա (նախա- և հետվիրահատական շրջան)
- կաթնամթերքի անհանդուրժողականություն
- Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին: 2-3 հաբ օրական 3 անգամ՝ ուտելուց 15-20 րոպե առաջ: Օգտագործման միջին տևողությունը 5-6 շաբաթ է:
- 6-ից 12 տարեկան երեխաներին: 1 հաբ օրական 3 անգամ՝ ուտելուց 15-20 րոպե առաջ: Օգտագործման միջին տևողությունը 5-6 շաբաթ է:
- Աղիքային սուր վարակների, ինչպես նաև աղիքի ֆունկցիայի երկարատև խանգարման դեպքում՝ անհայտ էթիոլոգիայի, ընդունել առնվազն 4-6 շաբաթ:
- Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, ինչպես նաև քրոնիկ կոլիտի և էնտերոկոլիտի դեպքում ընդունել 6-8 շաբաթ:
- Տարբեր էթիոլոգիայի դիսբակտերիոզի դեպքում ընդունել 3-4 շաբաթ:
- Կլինիկական ստացված էֆեկտի կանխարգելման և պահպանման համար (բուժման կուրսի ավարտից 10-14 օր հետո) նշանակվում է 1 հաբ օրական 3 անգամ (6-12 տարեկան երեխաներին՝ օրական 2 անգամ)՝ 4-6 շաբաթ տևողությամբ:
Դեղի բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն: Այլ հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ չունի և ֆիզիոլոգիական է մարդու օրգանիզմի համար:
<< Նարինե >> հաբերը պետք է պահել չոր, լույսից պաշտպանված տեղում, ոչ բարձր քան +10 աստիճան C ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Օգտագործել մինչև 2 տարի: Չօգտագործել փաթեթավորման վրա նշված պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լակտոբակտերիաներ
Նմանատիպ ապրանքներ
Նարինե պրոբիոտիկ դպճ 180մգ x 200
7 250 ֏

















