
Առկա էՆեսթլե
Նան 2 կաթնային խառնուրդ 6ամսականից 800գրամ
Նաև՝ Нан 2 мол.смесь с 6 мес. 800г · Nan 2 baby formula from 6 months 800g
Կաթնախառնուրդ / Молочная смесь · Նեսթլե / Нестле
8 610 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կաթնախառնուրդ
Արտադրող
Նեսթլե
Երկիր
Շվեյցարիայի Համադաշնություն
Կատեգորիա
Կաթնախառնուրդներ
Շտրիխկոդ
7613032477530
Նկարագրություն
- NAN 2 խառնուրդը չի կարող օգտագործվել որպես կրծքի կաթի փոխարինող երեխայի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում:
- Փոշու սխալ քանակի (աղյուսակում նշվածից ավելի կամ պակաս) նոսրացումը կարող է հանգեցնել երեխայի օրգանիզմի ջրազրկման կամ սնուցման խանգարման: Նշված համամասնությունները չի կարելի փոփոխել առանց բժշկի հետ խորհրդակցելու:
- Կերակրելուց հետո մնացած նոսրացված խառնուրդը ենթակա չէ պահպանման և հետագա օգտագործման:
- Խառնուրդը պատրաստելուց առաջ մանրակրկիտ լվացեք ձեռքերը:
- Մանրակրկիտ լվացեք շիշը, ծծակը և կափարիչը, որպեսզի դրանց վրա կաթի հետքեր չմնան:
- Եռացրեք դրանք 5 րոպե և ծածկեք մինչև օգտագործումը:
- Եռացրեք խմելու ջուրը 5 րոպե, այնուհետև սառեցրեք մինչև մոտ 37 աստիճան C ջերմաստիճան:
- Հետևելով կերակրման աղյուսակին, եռացրած շշի մեջ լցրեք ջերմ ջրի ճիշտ չափված քանակը:
- Օգտագործեք միայն բանկայի մեջ գտնվող չափիչ գդալը՝ առանց բլրակի լցված:
- Ավելացրեք չոր փոշու ճիշտ քանակությամբ չափիչ գդալներ՝ ըստ երեխայի տարիքի, հետևելով կերակրման աղյուսակին:
- Փակեք շիշը և լավ թափահարեք մինչև փոշու ամբողջական լուծումը:
- Կերակրելուց առաջ ստուգեք խառնուրդի ջերմաստիճանը:
- Օգտագործելուց հետո չափիչ գդալը դրեք բանկայի ելուստի վրա:
- Խառնուրդը պետք է պատրաստել անմիջապես կերակրելուց առաջ:
NAN 2 OPTIPRO կաթնախառնուրդը նախատեսված է 6-ից 12 ամսական երեխաների աճող սննդային կարիքները բավարարելու համար: Այն օգտագործվում է որպես երեխայի սննդակարգի կաթնային բաղադրիչ՝ ի լրումն այլ լրացուցիչ սննդի, երբ կրծքով կերակրումն անհնար է: Խառնուրդն ապահովում է երեխային բոլոր անհրաժեշտ սննդանյութերով՝ ֆիզիկական և մտավոր ներդաշնակ զարգացման համար:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կաթնախառնուրդ
Նմանատիպ ապրանքներ
Նան 2 կաթնային խառնուրդ 6ամսականից 800գրամ
8 610 ֏















