
Առկա էԱլիում
Միգրեպամ դհտ թ/պ 2,5մգ x 2
Նաև՝ Мигрепам таб 2,5мг х 2 · Migrepam coated tablets 2,5mg x 2
Զոլմիտրիպտան / Золмитриптан · Ալիում / Алиум
1 800 ֏
900 ֏ / հատ · 2 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Զոլմիտրիպտան
Արտադրող
Ալիում
Երկիր
Ռուսաստանի Դաշնություն
Կատեգորիա
Միգրենի համար
հատ տուփում
2
Շտրիխկոդ
4605077014972
Նկարագրություն
Միգրեպամ դեղամիջոցը նախատեսված է միգրենի նոպաները, աուրայով կամ առանց աուրայի, կանխելու համար: Զոլմիտրիպտանի ազդեցությունը գլխացավի և միգրենի այլ ախտանիշների (ինչպիսիք են սրտխառնոցը, ֆոտոֆոբիան, ֆոնոֆոբիան) վերաբերյալ նկատվել է դեղամիջոցի ընդունումից 1 ժամ հետո և աճել է 2-ից 4 ժամվա ընթացքում:
Զոլմիտրիպտանը հավասարապես արդյունավետ է աուրայով միգրենի, առանց աուրայի միգրենի և դաշտանային ցիկլի հետ կապված միգրենի դեպքում: Զոլմիտրիպտանի ընդունումը աուրայի ժամանակ չի կանխում միգրենային գլխացավը, ուստի դեղամիջոցը պետք է ընդունել ցավային նոպայի սկսվելուց հետո:
Միգրենի նոպան թեթևացնելու համար դեղամիջոցի առաջարկվող դոզան կազմում է 2.5 մգ (1 հաբ): Խորհուրդ է տրվում դեղամիջոցն ընդունել հնարավորինս շուտ՝ գլխացավի սկսվելու պահից, սակայն այն արդյունավետ է նաև նոպայի ավելի ուշ շրջանում ընդունելիս:
Եթե 2.5 մգ դոզայի ընդունումից հետո բուժական ազդեցություն չի դիտվել, ապա հետագա միգրենի նոպաները թեթևացնելու համար կարելի է կիրառել Միգրեպամ դեղամիջոցը 5 մգ դոզայով (2 հաբ): Օրվա ընթացքում Միգրեպամ դեղամիջոցի 2 դոզայից ավել չպետք է ընդունել: Օրվա ընթացքում ընդունված զոլմիտրիպտանի ընդհանուր դոզան չպետք է գերազանցի 10 մգ-ը (4 հաբ):
Միգրեպամ դեղամիջոցը նախատեսված չէ միգրենի կանխարգելման համար:
Միգրեպամ դեղամիջոցը կարելի է կիրառել միայն հստակ ախտորոշված միգրենի դեպքերում: Մինչ զոլմիտրիպտան նշանակելը, անհրաժեշտ է բացառել այլ հնարավոր լուրջ նյարդաբանական հիվանդությունները այն հիվանդների մոտ, ում մոտ նախկինում միգրեն չի ախտորոշվել, ինչպես նաև միգրենի հաստատված ախտորոշմամբ հիվանդների մոտ՝ ատիպիկ ախտանիշների առկայության դեպքում:
Զոլմիտրիպտանը ցուցված չէ հեմիպլեգիկ, բազիլյար և օֆթալմոպլեգիկ միգրենի բուժման համար: Զոլմիտրիպտանը չպետք է կիրառել Վոլֆ-Պարկինսոն-Ուայթ համախտանիշով կամ իմպուլսների անցկացման այլ լրացուցիչ ուղիների հետ կապված առիթմիաներ ունեցող հիվանդների մոտ:
Սերոտոնինի 5-HT1B/1D ընկալիչների ագոնիստներ ընդունող հիվանդների մոտ նկատվել են ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, այդ թվում՝ ինսուլտներ:
Պահպանման ջերմաստիճանը՝ +2 աստիճան C-ից մինչև +25 աստիճան C:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Միգրեպամ դհտ թ/պ 2,5մգ x 2
1 800 ֏









