
Առկա էԲեռլին-Քեմի
Մեզիմ ֆորտե դհտ թ/պ x 20
Նաև՝ Мезим форте таб.п/о х 20 · Mezim forte coated tablets x20
Պանկրեատին / Панкреатин · Բեռլին-Քեմի / Берлин Хеми
900 ֏
45 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պանկրեատին
Արտադրող
Բեռլին-Քեմի
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Ֆերմենտներ
հատ տուփում
20
Շտրիխկոդ
4013054004302,4630011650015
Նկարագրություն
Մեզիմ ֆորտե դեղը փոխհատուցում է ենթաստամոքսային գեղձի արտաքին սեկրետոր գործառույթի անբավարարությունը: Պանկրեատինի կազմի մեջ մտնող ֆերմենտները (լիպազա, ամիլազա և պրոտեազա) հեշտացնում են ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների մարսումը՝ նպաստելով դրանց ավելի ամբողջական ներծծմանը բարակ աղիքում:
- ենթաստամոքսային գեղձի արտաքին սեկրետոր գործառույթի անբավարարություն (օրինակ՝ քրոնիկ պանկրեատիտի, մուկովիսցիդոզի դեպքում);
- ստամոքսի, աղիների, լյարդի, լեղապարկի քրոնիկ բորբոքային-դիստրոֆիկ հիվանդություններ, ինչպես նաև այդ օրգանների հատումից կամ ճառագայթումից հետո առաջացած վիճակներ, որոնք ուղեկցվում են սննդի մարսման խանգարումներով, մետեորիզմով, փորլուծությամբ (համակցված թերապիայի կազմում):
Դեղը օգտագործվում է նաև սննդի մարսումը բարելավելու համար այն հիվանդների մոտ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի նորմալ ֆունկցիա՝ սննդակարգի խախտումների դեպքում և որովայնի օրգանների ռենտգենոլոգիական և ուլտրաձայնային հետազոտությանը նախապատրաստվելու համար:
Մեզիմ ֆորտեն ընդունում են ներքին, ուտելուց առաջ, 1-2 հաբ, չծամելով և խմելով մեծ քանակությամբ հեղուկով (հնարավորության դեպքում հիմնային, օրինակ՝ ջրով կամ մրգային հյութերով):
Անհրաժեշտության դեպքում, ուտելու ընթացքում կարելի է ընդունել ևս 1-4 հաբ: Խորհուրդ չի տրվում գերազանցել ֆերմենտների օրական դոզան, որը կազմում է 15000-20000 ՄՄ լիպազա/կգ մարմնի քաշի, հատկապես մուկովիսցիդոզով հիվանդների մոտ:
Երեխաների մոտ դեղը կիրառվում է բժշկի նշանակմամբ:
Բուժման տևողությունը կարող է տատանվել մի քանի օրից (սննդի խանգարման դեպքում՝ սննդակարգի սխալների պատճառով) մինչև մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ (եթե պահանջվում է մշտական փոխարինող թերապիա):
Մեզիմ ֆորտե դեղը հակացուցված է դրա բաղադրիչների նկատմամբ բարձր զգայունության, սուր պանկրեատիտի և քրոնիկ պանկրեատիտի սրման դեպքերում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պանկրեատին
Նմանատիպ ապրանքներ
Մեզիմ ֆորտե դհտ թ/պ x 20
900 ֏











