
Առկա էՎյորվագ ֆարմա
Մագներոտ դհտ 500մգ x 20
Նաև՝ Магнерот таб. 500мг х 20 · Magnerot tablets 500mg x 20
Մագնեզիումի օրոտատ / Магния оротат · Վյորվագ ֆարմա / ВЁРВАГ ФАРМА ГмбХ
2 150 ֏
107 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Մագնեզիումի օրոտատ
Արտադրող
Վյորվագ ֆարմա
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Մագնեզիում
հատ տուփում
20
Շտրիխկոդ
4030674000538,4030674019721
Նկարագրություն
Մագներոտ դեղամիջոցը կիրառվում է մագնիումի հաստատված դեֆիցիտի դեպքում, որը կարող է լինել մեկուսացված կամ կապված լինել այլ դեֆիցիտային վիճակների հետ: Այս դեֆիցիտը կարող է դրսևորվել բարձր գրգռվածությամբ, քնի աննշան խանգարումներով, ստամոքս-աղիքային սպազմերով, սրտի արագ զարկերով, բարձր հոգնածությամբ, մկանային ցավերով և սպազմերով, ինչպես նաև մկաններում ծակծկոցի զգացումով:
Եթե մեկ ամիս բուժումից հետո ախտանիշները չեն նվազում, ապա հետագա բուժումը նպատակահկան չէ:
Մագներոտ հաբերը ընդունում են ներքին ընդունման եղանակով ուտելուց առաջ՝ խմելով մի փոքր ջուր:
Խորհուրդ է տրվում ընդունել օրական 2 հաբ 3 անգամ 7 օրվա ընթացքում: Այնուհետև դոզան նվազեցվում է մինչև օրական 1 հաբ 2-3 անգամ: Բուժման կուրսի տևողությունը առնվազն 4 շաբաթ է: Բուժումը պետք է դադարեցնել անմիջապես արյան մեջ մագնիումի կոնցենտրացիայի նորմալացումից հետո:
Գիշերային սրունքի մկանների ջղաձգումների դեպքում խորհուրդ է տրվում ընդունել 1-1.5 գ (2-3 հաբ) երեկոյան:
- Բարձր զգայունություն մագնիումի օրոտատի նկատմամբ:
- Միզաքարային հիվանդություն:
- Երիկամների ֆունկցիայի խանգարումներ:
- Կալցիում-մագնիում-ամոնիում-ֆոսֆատային քարերի առաջացման հակվածություն:
- Միասթենիա գրավիս:
- AV-բլոկադա:
- Լյարդի ցիռոզ՝ ասցիտով:
- Մանկական և դեռահասության տարիք մինչև 18 տարեկան:
- Դեղը պարունակում է լակտոզայի մոնոհիդրատ, ուստի դրա կիրառումը խորհուրդ չի տրվում լակտոզայի անտանելիություն, լակտազայի դեֆիցիտ կամ գլյուկոզա-գալակտոզայի մալաբսորբցիա ունեցող հիվանդներին:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Մագնեզիումի օրոտատ
Նմանատիպ ապրանքներ
Մագներոտ դհտ 500մգ x 20
2 150 ֏












