
Առկա էԿՌԿԱ
Լորիստա - ՀԴ դհտ թ/պ 100մգ/25մգ x 28
Նաև՝ Лориста - НД таб. п/о 100мг/25мг х 28 · Lorista HD coated tablets 100mg/25mg x 28
Լոզարթան / հիդրոքլորթիազիդ / Лозартан /гидрохлортиазид · ԿՌԿԱ / КРКА
3 143 ֏
112 ֏ / հատ · 28 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Լոզարթան / հիդրոքլորթիազիդ
Արտադրող
ԿՌԿԱ
Երկիր
Սլովենիայի Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
28
Շտրիխկոդ
3838989560553,3838989723613
Նկարագրություն
Լորիստա ՀԴ դեղը կիրառվում է 18 տարեկանից բարձրահասակ մեծահասակների մոտ հետևյալ պայմանների դեպքում:
- Զարկերակային գերճնշում (այն հիվանդների մոտ, ում ցուցված է համակցված թերապիա):
- Սրտանոթային հիվանդացության և մահացության ռիսկի նվազեցում զարկերակային գերճնշումով և ձախ փորոքի հիպերտրոֆիայով հիվանդների մոտ, որն արտահայտվում է սրտանոթային մահացության, ինսուլտի և միոկարդի ինֆարկտի հաճախականության ընդհանուր նվազմամբ:
Սկզբնական և պահպանողական դեղաչափը կազմում է Լորիստա ՀԴ դեղի 1 հաբ օրը 1 անգամ:
Լորիստա ՀԴ դեղը նշանակվում է, եթի հիդրոքլորոթիազիդի 12.5 մգ և լոզարտանի 50 մգ համակցության օրը 1 անգամ 2-4 շաբաթվա ընթացքում կիրառումը չի տալիս բավարար թերապևտիկ էֆեկտ:
Առավելագույն օրական դեղաչափը՝ 1 հաբ Լորիստա ՀԴ դեղը օրը 1 անգամ:
Օպտիմալ թերապևտիկ էֆեկտի հասնելու համար կարող է պահանջվել 3-4 շաբաթ:
- Անուրիա:
- Երիկամների ծանր անբավարարություն (կրեատինինի քլիրենսը <30 մլ/րոպե):
- Լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումներ:
- Հղիություն:
- Կրծքով կերակրման շրջան:
- Մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների տարիք (կիրառման արդյունավետությունը և անվտանգությունը հաստատված չեն):
- Գերզգայունություն լոզարտանի, հիդրոքլորոթիազիդի և այլ օժանդակ նյութերի նկատմամբ:
- Գերզգայունություն սուլֆոնամիդի այլ ածանցյալների նկատմամբ:
- Լակտազի դեֆիցիտ, լակտոզայի անտանելիություն, գլյուկոզ-գալակտոզային մալաբսորբցիայի համախտանիշ, քանի որ Լորիստա ՀԴ դեղի կազմում կա լակտոզա:
- Ալիսկիրենի հետ միաժամանակյա կիրառում շաքարային դիաբետով կամ երիկամների ֆունկցիայի խանգարումով հիվանդների մոտ (կրեատինինի քլիրենսը 60 մլ/րոպեից պակաս):
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լոզարթան / հիդրոքլորթիազիդ
Նմանատիպ ապրանքներ
Լորիստա - ՀԴ դհտ թ/պ 100մգ/25մգ x 28
3 143 ֏















