
Առկա էԿՌԿԱ
Կո - Ամլեսսա դհտ 2մգ/5մգ/0.625մգ x 30
Նաև՝ Ко - Амлесса таб. 2мг/5мг/0.625 х 30 · Co-Amlessa tablets 2mg/5mg/0.625 x30
Պերինդոպրիլ/Ինդապամիդ/Ամլոդիպին / Периндоприл/Индапамид/Амлодипин · ԿՌԿԱ / КРКА
2 640 ֏
88 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պերինդոպրիլ/Ինդապամիդ/Ամլոդիպին
Արտադրող
ԿՌԿԱ
Երկիր
Սլովենիայի Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
3838989667054
Նկարագրություն
Կո-Ամլեսսա դեղամիջոցը նախատեսված է զարկերակային գերճնշման (բարձր արյան ճնշում) բուժման համար այն հիվանդների մոտ, ում արյան ճնշումը վերահսկվում է պերինդոպրիլ/ինդապամիդ ֆիքսված համակցության և ամլոդիպինի միաժամանակյա ընդունմամբ նույն դոզաներով:
Դեղամիջոցի կազմի մեջ մտնող բոլոր երեք ակտիվ նյութերը (պերինդոպրիլ, ինդապամիդ և ամլոդիպին) օգնում են վերահսկել արյան բարձր ճնշումը:
Հիվանդները, ովքեր արդեն ընդունում են պերինդոպրիլ/ինդապամիդ և ամլոդիպին առանձին հաբերի տեսքով, կարող են դրա փոխարեն ընդունել մեկ Կո-Ամլեսսա հաբ, որը պարունակում է բոլոր երեք բաղադրիչները:
Դեղամիջոցն ընդունում են ներքին՝ օրական 1 հաբ, նախընտրելի է առավոտյան՝ ուտելուց առաջ:
Մի ընդունեք Կո-Ամլեսսա դեղամիջոցը, եթե ունեք.
- Ալերգիա պերինդոպրիլի կամ ցանկացած այլ ԱՓՖ ինհիբիտորի, ինդապամիդի կամ ցանկացած այլ սուլֆոնամիդի, ամլոդիպինի բեսիլատի կամ ցանկացած այլ դիհիդրոպիրիդինի, կամ Կո-Ամլեսսա դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչների նկատմամբ:
- Նախորդ ԱՓՖ ինհիբիտորով բուժման ժամանակ առաջացել են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են շնչահեղձությունը, դեմքի կամ լեզվի այտուցը, ինտենսիվ քորը կամ մաշկի ուժեղ ցանը, կամ եթե ձեզ մոտ կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ այդ ախտանիշները հայտնաբերվել են այլ հանգամանքներում (անգիոնևրոտիկ այտուց):
- Լյարդի ծանր հիվանդություն կամ լյարդային էնցեֆալոպաթիա (գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություն):
- Երիկամային ծանր անբավարարություն (կրեատինինի քլիրենսը 30 մլ/րոպեից պակաս):
- Երիկամների ծանր հիվանդություն, որի դեպքում երիկամների արյունամատակարարումը նվազում է (երիկամային զարկերակի ստենոզ):
- Հղիություն կամ կրծքով կերակրման շրջան:
Պահել օրիգինալ փաթեթում ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պերինդոպրիլ/Ինդապամիդ/Ամլոդիպին
Նմանատիպ ապրանքներ
Կո - Ամլեսսա դհտ 2մգ/5մգ/0.625մգ x 30
2 640 ֏



















