
Առկա էԱ ԼԱԲ Ֆարմասյուտիկալս
Կլոպիդոլ դհտ 75մգ x 20
Նաև՝ Клопидол таб. 75мг х 20 · Clopidol tablets 75mg x 20
Կլոպիդոգրել / Клопидогрел · Ա ԼԱԲ Ֆարմասյուտիկալս / Эй Лаб Фармасютикалс
3 220 ֏
161 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կլոպիդոգրել
Արտադրող
Ա ԼԱԲ Ֆարմասյուտիկալս
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հակաագրեգանտներ
հատ տուփում
20
Շտրիխկոդ
4850017690055
Նկարագրություն
Կլոպիդոգրելը ցուցված է մեծահասակ պացիենտների մոտ աթերոթրոմբոտիկ բարդությունների երկրորդական կանխարգելման համար՝
- Վերջերս տարած սրտամկանի ինֆարկտից հետո (մի քանի օրից մինչև 35 օր առաջ):
- Վերջերս տարած իշեմիկ ինսուլտից հետո (7 օրից մինչև 6 ամիս առաջ):
- Պերիֆերիկ զարկերակների օկլյուզիոն հիվանդության ախտորոշման դեպքում:
- Սուր կորոնար համախտանիշով պացիենտների մոտ:
Կլոպիդոգրելն ընդունվում է ներքին ընդունման եղանակով՝ անկախ սննդի ընդունումից:
- Մեծահասակներին և տարեց պացիենտներին սովորաբար նշանակվում է 75 մգ օրը 1 անգամ:
- Բուժումը պետք է սկսել սրտամկանի ինֆարկտից հետո 1-ին օրից մինչև 35-րդ օրը, իշեմիկ ինսուլտից հետո 7 օրից մինչև 6 ամիսը:
- Սուր կորոնար համախտանիշի դեպքում դեղաչափը և կիրառման սխեման սահմանվում են անհատապես՝ կախված ցուցումներից և կլինիկական իրավիճակից: Որոշ ցուցումների դեպքում կլոպիդոգրելը կիրառվում է ացետիլսալիցիլաթթվի (ԱՍԹ) հետ համակցված:
- Դեղաչափման օպտիմալ ռեժիմը որոշում է բժիշկը:
- Բարձր զգայունություն կլոպիդոգրելի կամ դեղամիջոցի ցանկացած օժանդակ նյութի նկատմամբ:
- Սուր պաթոլոգիական արյունահոսություն, ինչպիսին է պեպտիկ խոցը կամ ներգանգային արյունազեղումը:
- Լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումներ:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Մանկական տարիք (մինչև 18 տարեկան):
- Զգուշությամբ է կիրառվում լյարդի չափավոր անբավարարության, երիկամային անբավարարության, արյունահոսությունների զարգացմանը նախատրամադրող հիվանդությունների (հատկապես ստամոքս-աղիքային կամ ներակնային) դեպքում, ինչպես նաև դեղամիջոցների միաժամանակյա կիրառման դեպքում, որոնք կարող են վնասել ստամոքս-աղիքային տրակտի լորձաթաղանթը (օրինակ՝ ԱՍԹ և ՈՍՀԴ):
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կլոպիդոգրել
Նմանատիպ ապրանքներ
Կլոպիդոլ դհտ 75մգ x 20
3 220 ֏












