
Առկա էՍոֆարմա
Կարսիլ ֆորտե դպճ 90մգ x 30
Նաև՝ Карсил форте капс. 90мг х 30 · Carsil Forte capsules 90mg x 30
Սիլիմարին / Силимарин · Սոֆարմա / Софарма
3 350 ֏
111 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Սիլիմարին
Արտադրող
Սոֆարմա
Երկիր
Բուլղարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Հեպատոպրոտեկտորներ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
3800010643764
Նկարագրություն
<< Կարսիլ Ֆորտե >> դեղամիջոցը կիրառվում է համալիր թերապիայի կազմում հետևյալ վիճակների և հիվանդությունների դեպքում:
- լյարդի տոքսիկ ախտահարում;
- սուր հեպատիտից հետո վիճակներ;
- ոչ վիրուսային էթիոլոգիայի քրոնիկ հեպատիտ;
- լյարդի ճարպային դեգեներացիա (ոչ ալկոհոլային և ալկոհոլային);
- լյարդի ցիռոզ:
Այն օգտագործվում է նաև լյարդի ախտահարումների կանխարգելման համար՝ դեղերի, ալկոհոլի երկարատև օգտագործման, քրոնիկ ինտոքսիկացիայի (այդ թվում՝ մասնագիտական) դեպքում:
Պատիճներն ընդունում են ներքին՝ բավարար քանակությամբ ջրով:
Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին լյարդի ծանր ախտահարումների բուժումը սկսում են օրական 3 անգամ 1 պատիճ դեղաչափով:
Ավելի թեթև և միջին ծանրության դեպքերում դեղաչափը կազմում է օրական 1-2 անգամ 1 պատիճ:
Քիմիական ինտոքսիկացիաների կանխարգելման համար խորհուրդ է տրվում ընդունել օրական 1-2 պատիճ:
Բուժման կուրսը պետք է լինի առնվազն 3 ամիս:
<< Կարսիլ Ֆորտե >> -ն հակացուցված է հետևյալ դեպքերում.
- գերզգայունություն դեղամիջոցի ակտիվ կամ որևէ օժանդակ նյութի նկատմամբ;
- լակտազային անբավարարություն, գալակտոզեմիա կամ գլյուկոզայի/գալակտոզայի մալաբսորբցիայի համախտանիշ (դեղամիջոցի բաղադրության մեջ լակտոզայի առկայության պատճառով);
- ցելիակիա (գլյուտենային էնտերոպաթիա) - դեղամիջոցի բաղադրության մեջ ցորենի օսլայի առկայության պատճառով:
Դեղամիջոցը խորհուրդ չի տրվում 12 տարեկանից փոքր երեխաներին՝ բավարար կլինիկական տվյալների բացակայության պատճառով:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Սիլիմարին
Նմանատիպ ապրանքներ
Կարսիլ ֆորտե դպճ 90մգ x 30
3 350 ֏











