
Առկա էԴենկ ֆարմա
Կապտոպրիլ+ՀՔՏ Դենկ դհտ 50մգ/25մգ x 100
Նաև՝ Каптоприл +ГХТ Денк таб. 50мг/25мг х 100 · Captopril + HCT Denk tablets 50mg/25mg x 100
Կապտոպրիլ + հիդրոքլորթիազիդ / Каптоприл + гидрохлортиазид · Դենկ ֆարմա / Денк фарма
6 975 ֏
69 ֏ / հատ · 100 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կապտոպրիլ + հիդրոքլորթիազիդ
Արտադրող
Դենկ ֆարմա
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
100
Շտրիխկոդ
4031571048319,4031571069543
Նկարագրություն
Դեղը կիրառվում է զարկերակային գերճնշման դեպքում այն պացիենտների մոտ, ում համար ցուցված է համակցված թերապիա:
Դեղը ընդունում են ներքին՝ 1 հաբ (50 մգ կապտոպրիլ + 25 մգ հիդրոքլորոթիազիդ) օրը 1 անգամ: Հաբերը պետք է ընդունել ուտելուց 1 ժամ առաջ:
- Գերզգայունություն կապտոպրիլի կամ այլ ԱՓՖ ինհիբիտորների, թիազիդային դիուրետիկների և սուլֆանիլամիդի այլ ածանցյալների, ինչպես նաև դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ (հնարավոր են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ):
- Անգիոնևրոտիկ այտուց անամնեզում, կապված ԱՓՖ ինհիբիտորների ընդունման հետ, ժառանգական կամ իդիոպաթիկ անգիոնևրոտիկ այտուց:
- Աորտալ ստենոզ, միտրալ ստենոզ; հիպերտրոֆիկ օբստրուկտիվ կարդիոմիոպաթիա:
- Երկկողմանի երիկամային զարկերակների ստենոզ, միակ երիկամի զարկերակի ստենոզ, երիկամի փոխպատվաստումից հետո վիճակ (անամնեզում):
- Քրոնիկ սրտային անբավարարություն:
- Կարդիոգեն շոկ, զարկերակային հիպոտենզիա, տախիկարդիա:
- Ծանր լյարդային անբավարարություն (նախակոմա կամ կոմա):
- Ծանր երիկամային անբավարարություն (շիճուկային կրեատինինը ավելի քան 1,8 մգ/100 մլ կամ կրեատինինի քլիրենսը (ԿՔ) պակաս 20-30 մլ/րոպեից, անուրիա):
- Առաջնային հիպերալդոստերոնիզմ:
- Հղիություն, կրծքով կերակրման շրջան:
- Մինչև 18 տարեկան տարիք (արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատված չեն):
- Միաժամանակյա կիրառում ալիսկիրենի և ալիսկիրեն պարունակող դեղամիջոցների հետ շաքարային դիաբետով կամ երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող պացիենտների մոտ (երիկամային զտման արագությունը (ԵԶԱ) պակաս 60 մլ/րոպե/1,73 մ2):
- Լակտոզայի անտանելիություն, լակտազայի դեֆիցիտ և գլյուկոզա-գալակտոզայի մալաբսորբցիայի համախտանիշ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կապտոպրիլ + հիդրոքլորթիազիդ
Նմանատիպ ապրանքներ
Կապտոպրիլ+ՀՔՏ Դենկ դհտ 50մգ/25մգ x 100
6 975 ֏












