
Առկա էՍանլայֆ պրոդակշն
Կալցիում D3 դհտ 400մգ/5մկգ x 150
Նաև՝ Кальций Д3 таб. 400мг/5мкг x 150 · Calcium D3 tablets 400mg/5mcg x 150
Կալցիում + խոլեկալցիֆերոլ / Кальций + холекальциферол · Սանլայֆ պրոդակշն / Санлайф продакшн
5 700 ֏
38 ֏ / հատ · 150 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կալցիում + խոլեկալցիֆերոլ
Արտադրող
Սանլայֆ պրոդակշն
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Ոսկրերի և հոդերի համար
հատ տուփում
150
Շտրիխկոդ
4022679140210
Նկարագրություն
Կիրառում
<< Ռևիտալ Կալցիում Դ3 >> դեղը կիրառվում է կալցիումի և վիտամին D3-ի դեֆիցիտի բուժման և կանխարգելման համար: Այն ցուցված է օստեոպորոզի (մենոպաուզալ, սենիլ, << ստերոիդային >> , իդիոպաթիկ և այլն), օստեոմալացիայի, հիպոկալցեմիայի (այդ թվում՝ կաթնամթերքից հրաժարվելու դիետաներից հետո), ինչպես նաև կալցիումի և վիտամին D3-ի բարձր պահանջի դեպքում՝ հղիության, կրծքով կերակրման ժամանակ և 12 տարեկանից բարձր երեխաների մոտ՝ ինտենսիվ աճի շրջանում:
Ինչպես ընդունել
<< Ռևիտալ Կալցիում Դ3 >> հաբերն ընդունում են ներքին, դրանք կարելի է ծամել կամ ամբողջությամբ կուլ տալ: Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին խորհուրդ է տրվում ընդունել օրական 1 հաբ 2 անգամ (առավոտյան և երեկոյան), նախընտրելի է ուտելիս կամ անհատապես՝ կախված կլինիկական պատկերից: Կանխարգելման նպատակով դեղը ընդունում են 3 ամսվա ընթացքում տարեկան 1-2 անգամ՝ օրական 1 հաբ 2 անգամ: Բուժման կուրսի տևողությունը որոշվում է բժշկի կողմից անհատապես:
Հակացուցումներ
<< Ռևիտալ Կալցիում Դ3 >> հակացուցված է դեղի ակտիվ նյութերի կամ օժանդակ բաղադրիչների, ինչպես նաև սոյայի կամ գետնանուշի նկատմամբ գերզգայունության դեպքում: Այլ հակացուցումներն են՝ հիպերկալցեմիա (ներառյալ առաջնային կամ երկրորդային հիպերպարաթիրեոզ), հիպերկալցիուրիա, կալցիումային նեֆրոուրոլիթիազ (միզաքարային հիվանդություն), հիպերվիտամինոզ D, սարկոիդոզ, երկարատև իմոբիլիզացիայով պայմանավորված օստեոպորոզ, ֆենիլկետոնուրիա (ասպարտամի պարունակության պատճառով), թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձև և մինչև 12 տարեկան մանկական տարիք: Զգուշությամբ դեղը կիրառվում է երիկամային անբավարարության, բարորակ գրանուլեմատոզի, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրման շրջանում:
Պահպանման պայմաններ
Դեղը պետք է պահել չոր տեղում՝ ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կալցիում + խոլեկալցիֆերոլ
Նմանատիպ ապրանքներ
Կալցիում D3 դհտ 400մգ/5մկգ x 150
5 700 ֏

























