
Առկա էԷսկո-Ֆարմ
Յոդինոլ լ-թ 100մլ
Նաև՝ Йодинол р-р 100мл · Iodinol solution 100ml
Յոդին / Йодин · Էսկո-Ֆարմ / Эско-Фарм
400 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Յոդին
Արտադրող
Էսկո-Ֆարմ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Բերանի խոռոչի բորբոքումներ և վարակներ
Շտրիխկոդ
4850006881174
Նկարագրություն
Յոդինոլը հակասեպտիկ է տեղական և արտաքին օգտագործման համար: Կիրառվում է քրոնիկ տոնզիլիտի, թարախային վիրաբուժական հիվանդությունների (թարախային վերքեր, տրոֆիկ և վարիկոզ խոցեր, այրվածքներ, պանարիցիա, ֆիստուլներ), ինչպես նաև քրոնիկ պերիօդոնտիտի, ստոմատիտի, գինգիվիտի, քրոնիկ օտիտի, ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի ժամանակ:
Կիրառվում է տեղականորեն (լվացում, նշիկների քսում, ոռոգում) և արտաքինից (թանզիֆե վիրակապեր դնելով):
- Քրոնիկ տոնզիլիտի դեպքում՝ լվանում են նշիկների լակունաները և ենթանշիկային տարածությունները:
- Տրոֆիկ և վարիկոզ խոցերի դեպքում՝ խոցի մակերեսին դրվում են պատրաստուկով թրջված թանզիֆե անձեռոցիկներ (3 շերտով): Նախապես մաշկը լվանում են տաք ջրով և օճառով, իսկ խոցի շուրջ մաշկը քսում ցինկի քսուքով: Վիրակապը փոխում են օրը 1-2 անգամ, ընդ որում խոցի վրա դրված թանզիֆը չեն հանում, այլ նորից ներծծում լուծույթով: 4-7 օր հետո նշանակում են ընդհանուր կամ տեղական լոգանք, այնուհետև նորից շարունակում նշված բուժումը:
Բարձր զգայունություն դեղամիջոցի բաղադրիչների (յոդի) նկատմամբ, թիրեոտոքսիկոզ, հերպեսանման դերմատիտ, հղիություն, կրծքով կերակրման շրջան, թմբկաթաղանթի պերֆորացիա: Հակացուցված է նաև մինչև 6 տարեկան երեխաներին:
Պահել լույսից պաշտպանված տեղում 0-ից 35 աստիճան С ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Յոդին
Նմանատիպ ապրանքներ
Յոդինոլ լ-թ 100մլ
400 ֏














