
Առկա էՍոֆարմա
Ինդոմետացին քսուք 10% 40գ
Նաև՝ Индометацин мазь 40г · Indomethacin ointment 40g
Ինդոմետացին / Индометацин · Սոֆարմա / Софарма
1 170 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ինդոմետացին
Արտադրող
Սոֆարմա
Երկիր
Բուլղարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Արտաքին օգտագործման ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ
Շտրիխկոդ
3800010650700
Նկարագրություն
Ինդոմետացին քսուքը կիրառվում է արտաքինորեն: Այն քսում են օրական 3-4 անգամ ցավոտ հոդերին կամ մարմնի հատվածներին՝ մաշկի մեջ ներմերսելով: Դեղամիջոցը կիրառման վայրում ամրացնելու համար կարող են օգտագործվել օկլյուզիվ վիրակապեր: Քսուքի ընդհանուր քանակը մեծահասակների համար օրական չպետք է գերազանցի 15 սմ-ը, որը սեղմված է տուբայից, իսկ երեխաների համար՝ 7,5 սմ:
Ինդոմետացին քսուքի կիրառման հակացուցումներն են. գերզգայունություն ինդոմետացինի նկատմամբ, ստամոքս-աղիքային տրակտի էրոզիվ-խոցային վնասվածքներ սրացման փուլում, << ասպիրինային տրիադա >> , արյունաստեղծման խանգարումներ, լյարդի և/կամ երիկամների ֆունկցիայի արտահայտված խանգարումներ, քրոնիկ սրտային անբավարարության ծանր ձևեր, զարկերակային հիպերտենզիա, պանկրեատիտ, հղիության III եռամսյակ, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաների տարիքը: Ռեկտալ կիրառման համար հակացուցումներն են պրոկտիտը և ուղիղ աղիքից վերջերս արյունահոսությունը:
Պահել ոչ բարձր քան 25 աստիճան Ս ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Մի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ինդոմետացին
Նմանատիպ ապրանքներ
Ինդոմետացին քսուք 10% 40գ
1 170 ֏













