
Առկա էԶենտիվա Ֆարմա
Դոլֆին հարմարանք մանկական + փաթեթ 1գ x 30 120մլ
Նաև՝ Долфин устройство для промывания носа 120мл + пак 1г х 30 д/детей · Dolfin device for children+powder 1g x 30 120ml
Ոտորինոլարինգոլոգիական սարք / Устр-во оториноларингологическое · Զենտիվա Ֆարմա / Зентива Фарма
4 100 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ոտորինոլարինգոլոգիական սարք
Արտադրող
Զենտիվա Ֆարմա
Երկիր
Ռուսաստանի Դաշնություն
Կատեգորիա
Քթի լվացման համար
Շտրիխկոդ
4603915000613
Նկարագրություն
Դոլֆին հավաքածու է երեխաների համար, 120 մլ տարողությամբ անհատական սարքով և 30 փաթեթիկով, յուրաքանչյուրը 1 գ քթի լվացման միջոց: Նախատեսված է քիթ կոկորդ ականջ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար քթաըմպանի լվացման և ողողման միջոցով: Կիրառվում է 4-12 տարեկան երեխաների մոտ:
Քթի լվացման համար կիրառել օրական 2-4 անգամ կամ բժշկի նշանակմամբ: 1 փաթեթիկի պարունակությունը լուծել սարքի մեջ, մինչև վերին նշագիծը լցված տաք եռացրած խմելու ջրում: Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 36 աստիճանը: Օգտագործել միայն թարմ պատրաստված լուծույթ: Կոկորդը ողողելու համար 1 փաթեթիկի պարունակությունը լուծել 60 մլ տաք եռացրած ջրում և կիրառել օրական 1-2 անգամ կամ բժշկի նշանակմամբ: Լուծույթը չկուլ տալ:
Մասուրի, քաղցրարմատի կամ միջոցի այլ բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն: Քթի անցուղիների լրիվ անանցանելիություն, սուր ականջաբորբ կամ քրոնիկական ականջաբորբի սրացում, 3 աստիճանի ադենոիդներ, հաճախակի քթային արյունահոսություններ, քթի խոռոչի նորագոյացություններ, մինչև 4 տարեկան տարիք:
Պահել չոր, երեխաների համար անհասանելի տեղում, 0-25 աստիճան ջերմաստիճանում և 75 տոկոսից ոչ բարձր խոնավության պայմաններում: Պիտանիության ժամկետը 3 տարի է:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ոտորինոլարինգոլոգիական սարք
Նմանատիպ ապրանքներ
Դոլֆին հարմարանք մանկական + փաթեթ 1գ x 30 120մլ
4 100 ֏













