
Առկա էՍերվիեր
Դետրալեքս դհտ թ/պ 1000մգ x 60
Նաև՝ Детралекс таб. п/о 1000мг х 60 · Detralex coated tablets 1000mg x 60
Դիոսմին 900մգ+ հեսպերիդին 100մգ / Диосмин 900мг+ гесперидин 100мг · Սերվիեր / Сервье
16 800 ֏
280 ֏ / հատ · 60 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −38% էժան
Վենարուս դհտ 1000մգ x 60
10 350 ֏
Ազդող նյութ
Դիոսմին 900մգ+ հեսպերիդին 100մգ
Արտադրող
Սերվիեր
Երկիր
Ֆրանսիայի Հանրապետություն
Կատեգորիա
Թութքի բուժում
հատ տուփում
60
Շտրիխկոդ
3664898102849,3664898121918
Նկարագրություն
Դետրալեքս-ը ցուցված է մեծահասակների մոտ քրոնիկ երակային հիվանդությունների ախտանիշների բուժման համար (ախտանիշների վերացում և թեթևացում): Երակա-ավշային անբավարարության ախտանիշների թերապիան ներառում է՝ ցավ, ստորին վերջույթների ջղաձգություններ, ոտքերում ծանրության և լարվածության զգացում, ոտքերի << հոգնածություն >> , ստորին վերջույթների այտուցներ, մաշկի և ենթամաշկային բջջանքի տրոֆիկ փոփոխություններ, ինչպես նաև երակային տրոֆիկ խոցեր: Դեղամիջոցը նաև օգտագործվում է սուր և քրոնիկ հեմորոյի ախտանշանային թերապիայի համար:
Դեղամիջոցը նշանակվում է ներքին ընդունման համար: Հաբերը պետք է կուլ տալ ջրով: Հաբի վրայի ռիսկան նախատեսված է բացառապես բաժանման համար՝ կուլ տալը հեշտացնելու նպատակով:
- Երակա-ավշային անբավարարության դեպքում. Խորհուրդ տրվող դոզան օրական 1000 մգ է (1 հաբ), նախընտրելի է առավոտյան, սննդի ընդունման ժամանակ: Բուժման կուրսի տևողությունը կարող է լինել մի քանի ամիս (մինչև 12 ամիս): Ախտանիշների կրկնվելու դեպքում բուժող բժշկի առաջարկությամբ բուժման կուրսը կարող է կրկնվել:
- Սուր հեմորոյի դեպքում. Խորհուրդ տրվող դոզան օրական 3 հաբ է (առավոտյան, ցերեկը և երեկոյան 1-ական հաբ) 4 օրվա ընթացքում, այնուհետև օրական 2 հաբ (առավոտյան և երեկոյան 1-ական հաբ) հաջորդ 3 օրվա ընթացքում, սննդի ընդունման ժամանակ:
- Քրոնիկ հեմորոյի դեպքում. Խորհուրդ տրվող դոզան օրական 1 հաբ է, սննդի ընդունման ժամանակ:
Հիմնական հակացուցումը դեղամիջոցի ակտիվ բաղադրիչների կամ օժանդակ նյութերի նկատմամբ գերզգայունությունն է: Կրծքի կաթի հետ դեղամիջոցի արտազատման վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով կերակրող կանանց խորհուրդ չի տրվում ընդունել դեղամիջոցը: Դեղամիջոցը նաև խորհուրդ չի տրվում անչափահաս պացիենտներին, քանի որ չկան տվյալներ երեխաների բուժման մեջ միջոցի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:
Դեղամիջոցի պահպանման համար հատուկ պայմաններ չեն պահանջվում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Դիոսմին 900մգ+ հեսպերիդին 100մգ
Նմանատիպ ապրանքներ
Դետրալեքս դհտ թ/պ 1000մգ x 60
16 800 ֏











