
Առկա էՉայլդլայֆ
Հեղուկ վիտամին C մանկական 250մգ 118մլ
Նաև՝ Витамин С для детей р-р 250мг 118мл · Liquid vitamin C for kids 250mg 118ml
Ասկորբինաթթու / Аскорбиновая к-та · Չայլդլայֆ / Чайлдлайф
6 600 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ասկորբինաթթու
Արտադրող
Չայլդլայֆ
Երկիր
ԱՄՆ
Կատեգորիա
Վիտամին C
Շտրիխկոդ
608274102002
Նկարագրություն
Հիպո- և ավիտամինոզ C-ի կանխարգելում և բուժում: Դեղամիջոցը կիրառվում է նաև C վիտամինի նկատմամբ օրգանիզմի բարձր պահանջարկն ապահովելու համար աճի շրջանում, բարձր ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության, գերհոգնածության, սթրեսային վիճակների ժամանակ, ծանր հիվանդություններից հետո ապաքինման շրջանում, սուր շնչառական հիվանդությունների ֆոնին ջերմային վիճակների, քրոնիկական վարակների (քրոնիկ տոնզիլիտ, պարոդոնտոզ, ցիստիտ, խոլեցիստիտ, ճիճվային ինվազիաներ և այլն), ինտոքսիկացիաների, հղիության և կրծքով կերակրման շրջանում, ալկոհոլիզմի, նիկոտինային կախվածության դեպքում, բերանային հակաբեղմնավորիչների ընդունման ժամանակ, շրջակա միջավայրի տարբեր սթրեսային գործոնների ազդեցության տակ, երկարատև ցրտի պայմաններում, թունավոր նյութերի հետ աշխատելիս, վերքերի, վնասվածքների և ոսկորների կոտրվածքների դեպքում, ինչպես նաև հետվիրահատական շրջանում շարակցական հյուսվածքի ֆունկցիոնալ վիճակի բարելավման համար:
Ընդունել ներքին ընդունմամբ, ուտելուց հետո:
- 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաներին՝ 30 մգ (1.2 մլ) օրական:
- 1 տարեկանից մինչև 3 տարեկան երեխաներին՝ 35 մգ (1.4 մլ) օրական:
- 4-ից մինչև 10 տարեկան երեխաներին՝ 45 մգ (1.8 մլ) օրական:
- 11-ից մինչև 14 տարեկան երեխաներին՝ 50 մգ (2 մլ) օրական:
- 15-ից մինչև 18 տարեկան երեխաներին՝ 60 մգ (2.4 մլ) օրական:
- Մեծահասակներին՝ 60-100 մգ (2.4-4 մլ) օրական:
- Հղիության և կրծքով կերակրման շրջանում՝ 60-100 մգ (2.4-4 մլ) օրական:
Բուժման կուրսի տևողությունը որոշվում է բժշկի կողմից:
Դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն:
Զգուշությամբ. շաքարային դիաբետ, գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազի դեֆիցիտ, հեմոքրոմատոզ, սիդերոբլաստիկ անեմիա, թալասեմիա, հիպերօքսալուրիա, երիկամաքարային հիվանդություն:
Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում, ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ասկորբինաթթու
Նմանատիպ ապրանքներ
Հեղուկ վիտամին C մանկական 250մգ 118մլ
6 600 ֏





















