
Առկա էԷդա-Տեխ
Բորաթթու սպիրտային լ-թ 2% 30մլ
Նաև՝ Борная кислота сп. р-р 2% 30мл · Boric Acid alcohol drop 2% 30ml
Բորաթթու / Борная к-та · Էդա-Տեխ / ЭДА-Тех
180 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բորաթթու
Արտադրող
Էդա-Տեխ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հականեխիչներ և ախտահանիչներ
Շտրիխկոդ
1037220781
Նկարագրություն
Դեղամիջոցն ունի հականեխիչ ազդեցություն: Այն խորհուրդ է տրվում պիոդերմիայի, թաց էկզեմայի, մաշկի գրգռվածության, ինչպես նաև սուր և քրոնիկական միջին օտիտի դեպքում:
Կիրառել արտաքինից:
- Պիոդերմիայի, մաշկի գրգռվածության, էկզեմայի դեպքում՝ մաշկի ախտահարված հատվածները մշակել դեղամիջոցով նախապես թրջված անձեռոցիկով, օրական 2-3 անգամ:
- Օտիտի դեպքում՝ արտաքին լսողական անցուղի մտցնել լուծույթով թրջված բամբակյա քուղեր կամ կաթեցնել 3-5 կաթիլ օրական 2-3 անգամ:
Կիրառման տևողությունը կախված է հիվանդության ընթացքից և ձեռք բերված արդյունքից:
- Բորաթթվի նկատմամբ գերզգայունություն:
- Երիկամների ֆունկցիայի խանգարում:
- Քրոնիկական մեզոտիմպանիտ՝ նորմալ կամ քիչ փոփոխված լորձաթաղանթով:
- Թմբկաթաղանթի տրավմատիկ պերֆորացիաներ:
- Հղիության կամ կրծքով կերակրման շրջան:
- Կաթնագեղձերի մշակման համար:
- Մանկական տարիք (այդ թվում՝ նորածիններ):
- Մի կիրառել մաշկի մեծ մակերեսների վրա, մի օգտագործել խոռոչները լվանալու համար:
- Խուսափել դեղամիջոցի աչքերի մեջ ընկնելուց:
Պահել օրիգինալ փաթեթավորմամբ՝ ոչ բարձր քան 25 աստիճան С ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Պահել կրակից հեռու:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բորաթթու
Նմանատիպ ապրանքներ
Բորաթթու սպիրտային լ-թ 2% 30մլ
180 ֏














