
Առկա էՄեդանա Ֆարմա
Բոբոտիկ կաթ 30մլ
Նաև՝ Боботик капли 30мл · Bobotic drops 30ml
Սիմետիկոն / Симетикон · Մեդանա Ֆարմա / Медана Фарма
1 980 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −11% էժան
Էսպումիզան Լ էմուլսիա 30մլ
1 760 ֏
Ազդող նյութ
Սիմետիկոն
Արտադրող
Մեդանա Ֆարմա
Երկիր
Լեհաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Մետեորիզմի դեմ
Շտրիխկոդ
5907529436134
Նկարագրություն
Կիրառում
Բոբոտիկն օգտագործվում է ստամոքսաաղիքային տրակտում գազերի ավելցուկային կուտակման վիճակների դեպքում, ներառյալ որովայնում լեցվածության զգացումը, երկարատև և հետվիրահատական փքվածությունը: Դեղամիջոցն օգտագործվում է որպես օժանդակ միջոց որովայնի խոռոչի ռենտգենոլոգիական և ուլտրաձայնային հետազոտություններին, գաստրոսկոպիային և դուդենոսկոպիային պատրաստվելու համար:
Ինչպես ընդունել
Օգտագործել բերանով: Ընդունելուց առաջ շիշը մի քանի անգամ լավ թափահարել: 28 օրականից մինչև 3 տարեկան երեխաներին - օրական 4 անգամ 8 կաթիլ: 3-ից մինչև 6 տարեկան երեխաներին - օրական 4 անգամ 14 կաթիլ: 6 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին - օրական 4 անգամ 16 կաթիլ: Սովորաբար օգտագործել ուտելուց հետո օրական 3 անգամ և անմիջապես քնելուց առաջ: Կաթիլները կարելի է խառնել քիչ քանակությամբ եռացրած սառեցրած ջրի, մանկական սննդի կամ այլ գազազուրկ հեղուկի հետ:
Հակացուցումներ
Գերզգայունություն սիմետիկոնի կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ: Չօգտագործել մինչև 28 օրական նորածինների մոտ:
Պահպանման պայմաններ
Պահել բնօրինակ փաթեթավորման մեջ 25 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի տեղում: Բացված շիշն օգտագործել 2 ամսվա ընթացքում.
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Սիմետիկոն
Նմանատիպ ապրանքներ
Բոբոտիկ կաթ 30մլ
1 980 ֏










