
Առկա էՄիրոլլա
Աեվիտ դպճ 0,2գ x 10
Նաև՝ Аевит капс. 0,2г х 10 · Aevit capsules 0.2g x 10
Ռետինոլ + տոկոֆերոլ / Ретинол + токоферол · Միրոլլա / Мирролла
200 ֏
20 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ռետինոլ + տոկոֆերոլ
Արտադրող
Միրոլլա
Երկիր
Ռուսաստանի Դաշնություն
Կատեգորիա
Վիտամին E
հատ տուփում
10
Շտրիխկոդ
4650001798527
Նկարագրություն
Աեւիտը խորհուրդ է տրվում որպես A և E վիտամինների լրացուցիչ աղբյուր՝ վերարտադրողական և տեսողական ֆունկցիաներն ապահովելու, մազանոթային արյան շրջանառությունը բարելավելու, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի, սուր և քրոնիկական վարակիչ հիվանդությունների, ինտելեկտուալ և ֆիզիկական ծանրաբեռնվածության, քաշի արագ կորստի, անհավասարակշիռ և ոչ լիարժեք սնուցման, երկարատև սթրեսի, լյարդի հիվանդությունների, մաշկի չորության, եղունգների փխրունության, ինչպես նաև պզուկների դեպքում:
Մեծահասակներին և 14 տարեկանից բարձր երեխաներին ընդունել՝ առանց ծամելու, քիչ քանակությամբ ջրի հետ, օրական 1 անգամ 1 պարկուճ՝ ուտելու ընթացքում: Ընդունման տևողությունը 1 ամիս է: Անհրաժեշտության դեպքում ընդունելությունը կարելի է կրկնել մեկ ամիս անց:
Դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն, A և/կամ E հիպերվիտամինոզ, մանկական տարիք (մինչև 18 տարեկան), հղիություն և կրծքով կերակրման շրջան: Զգուշությամբ պետք է կիրառել թիրեոտոքսիկոզի, քրոնիկական գլոմերուլոնեֆրիտի, քրոնիկական սրտային անբավարարության, խոլեցիստիտի, քրոնիկական պանկրեատիտի դեպքում: Դեղամիջոցը չպետք է ընդունել այլ դեղամիջոցների հետ, որոնց կազմում առկա են A և E վիտամիններ:
Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում, հեռու երեխաներից:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ռետինոլ + տոկոֆերոլ
Նմանատիպ ապրանքներ
Աեվիտ դպճ 0,2գ x 10
200 ֏











