
Առկա էԱրսանիտ
Ադիլոք դոնդող-ցողիչ 0.1% 30մլ
Նաև՝ Адилок гель-спрей 0.1% - 30мл · Adiloc gel-spray 0.1%- 30ml
Ադապալեն / Адапален · Արսանիտ / Арсанит
2 690 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ադապալեն
Արտադրող
Արսանիտ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Ակնեի բուժում
Շտրիխկոդ
2200000003454
Նկարագրություն
Ադիլոկը ցուցված է մեղմ և միջին ծանրության պզուկների բուժման համար՝ որպես մոնոթերապիա, իսկ միջին ծանրության պզուկների դեպքում՝ նաև համակցված թերապիայի կազմում:
Ադիլոկ 0,1% գելը քսել մաշկի վնասված հատվածներին օրը մեկ անգամ՝ քնելուց առաջ, նախապես լվանալով մակերեսը: Գելը պետք է քսել շատ բարակ շերտով՝ խուսափելով աչքերի, շրթունքների և լորձաթաղանթների հետ շփումից: Գելն օգտագործվում է չոր մաշկի վրա: Բուժական ազդեցությունը նկատվում է բուժումից 3 ամիս հետո (հնարավոր է նաև ավելի վաղ):
- Գերզգայունություն Ադապալենի կամ Ադիլոկի ցանկացած բաղադրիչի նկատմամբ:
- Գելը չի կարելի քսել բաց վերքերի և կապտուկների վրա:
- Այն չի կարելի օգտագործել վնասված մաշկ, էկզեմա, պզուկների ծանր ձև ունեցող հիվանդների մոտ կամ մարմնի մեծ հատվածների ախտահարման դեպքում:
- Միաժամանակ այլ պոտենցիալ գրգռիչ միջոցների (չորացնող օճառ և մաքրող միջոցներ, ուժեղ չորացնող ազդեցությամբ կոսմետիկա, օծանելիք, մեծ քանակությամբ սպիրտ պարունակող մաքրող միջոցներ և այլն) հետ օգտագործումը խորհուրդ չի տրվում:
- Ադապալենը պետք է զգուշությամբ օգտագործել ծծումբ, ռեզորցին կամ սալիցիլաթթու պարունակող դեղամիջոցների հետ համատեղ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ադապալեն
Նմանատիպ ապրանքներ
Ադիլոք դոնդող-ցողիչ 0.1% 30մլ
2 690 ֏











